Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Հայաստանում կան հողատարածքներ, որոնք վաճառվել են արտասահմանյան կառույցներին»

Հոկտեմբեր 25,2013 14:30

Այսօր «Արմատ» ակումբում Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը անդրադարձավ կրոնական կազմակերպությունների ֆինանսական նոր հանցագործություններին: Ալեքսանդր Ամարյանը խոսելով երկու դեպքերի մասին, ասաց, որ դրանք վերաբերվում են մեր ազգային իրավունքների ոտնահարմանը. «Այսօրվա դրությամբ Հայաստանում կան հողատարածքներ, որոնք վաճառվել են արտասահմանյան կառույցներին եւ սեփականատեր է դարձել ԱՄՆ-ում գրանցված կազմակերպությունը` Հայ ավետարանչական եկեղեցին, որի ամբողջ գույքը պատկանում է Ամերիկյան հայ ավետարանչական ընկերությանը:

Այսօր Հայաստանում առկա են մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդհանրապես չունեն Հայաստանի քաղաքացիություն: Նրանք ստանալով Ռուսաստանի քաղաքացիություն՝ անցել են ռուսական բազայում ծառայության, իսկ դատախազությունն այդ ընթացքում որոշել է իրենց քաղաքացիությունը բողոքարկի եւ նրանք զրկվել են քաղաքացիությունից: Նրանց մեծ մասը հայեր են: ՌԴ սահմանապահ զորքերում առկա են բազում մարդիկ, ովքեր մնացել են առանց քաղաքացիության: Ռուսաստանի պետական մարմինները ընդհանրապես տեղյակ էլ չեն պահում Հայաստանին այդ մասին, որ զրկել են այդ քաղաքացիներին քաղաքացիությունից»:

Ըստ Ալեքսանդր Ամարյանի`այս մարդկանց նկատմամբ վարվում է քրեական գործ, Ռուսաստանի կողմից դատապարտվում են եւ մնում են այստեղ, քանի որ փաստաթուղթ չունեն:

«Նրանք նույնիսկ իրենց իրավունքների պաշտպանության համար չեն կարող կնքել պայմանագիր: Այսօր 300-400 հոգի նման խնդիր ունեն: Այս մարդիկ դիմել են Ռուսաստանի ղեկավարությանը եւ ոչ մի արձագանք չեն ստացել: Նրանք բոմժ չեն, ավելի վատ, ստացվում է մենք չունենք այդպիսի քաղաքացիություն: Նրանք կարող են դիմել վերականգնելու համար Հայաստանի քաղաքացիությունը, սակայն ցանկանում են իրենց վտարված քաղաքացիության իրավունքը վերականգնել: Իսկ հիմա նրանք խարդախության համար են դատապարտվել: Նրանց նկատմամբ գործերը վարում են Հայաստանում օրենքի կոպիտ խախտումով»,- ավելացրեց Ալեքսանդր Ամարյանը, նշելով, որ մարդիկ սահմանի վրա են պայքարում, պետական գաղտնիքներին են տիրապետում եւ կարող են վնաս տալ պետությանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031