Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Ամարյան. «Հայ ավետարանչական եկեղեցին քայքայիչ աղանդ է»

Հոկտեմբեր 25,2013 14:19

Քայքայիչ աղանդներից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, այսօր «Արմատ» ակումբում ներկայացնելով փաստեր Հայաստանում վաճառված հողատարածքների վերաբերյալ, որոնց գնորդը արտասահմանյան կառույցներն են` սեփականատերը`Հայ ավետարանչական ընկերակցությունը, եւ որի ամբողջ գույքը պատկանում է ԱՄՆ-ում գրանցված հայ ավետարանչական ընկերակցությանը, նշեց`«Այդպիսի տարածքներ կան Հայաստանի տարբեր մարզերում, օրինակ`Գյումրիի  կենտրոնում, Վանաձորում, Երեւանում»:

Ալեքսանդր Ամարյանի խոսքով`Ամերիկայի Հայ ավետարանչական եկեղեցին համարվում է աղանդ` «Այն կրոնական կառույցը, որն իր գործունեության մեջ շեղում ունի ավանդական եկեղեցուց, կոչվում է աղանդ»:

Ալեքսանդր Ամարյանը նաեւ նշեց, որ կա աղանդ եւ քայքայիչ աղանդ հասկացությունը. «Հայ ավետարանչական եկեղեցին անձամբ ինքը համարում է քայքայիչ աղանդ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031