Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական խորհրդարանի բանաձեւի`ԼՂՀ-ին վերաբերվող դրույթներում շփոթմո՞ւնք է եղել

Հոկտեմբեր 25,2013 14:14

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԽ գործընկերներին՝ պարզաբանում պահանջելով Եվրախորհրդարանի՝ Ղարաբաղի հարցով մտահոգիչ ձևակերպումներ պարունակող բանաձևի կապակցությամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը: Հիշեցնենք, որ նախօրեին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւում ներառվել են նաեւ 1993 թվականին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի կողմից ընդունված չորս բանաձեւերին հղումներ, որոնք չեն զուգահեռվում ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ

Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունների հետ: «Կարծես թե այստեղ շփոթմունք է տեղի ունեցել, խոսքը վերաբերում է բանաձևի 16 և 23-րդ կետերին: Այն պատգամավորները, որոնց հետ զրուցել եմ, ասել են, որ դրանք քվեարկվել են ձեռքով, ըստ Եվրոպացի բարեկամներ ընկերության նախագահի՝ դրանք բանաձևում ներառված չեն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը: Նա նշեց, որ եթե իսկապես այդ ձևակերպումները տեղ են գտել բանաձևում, ապա կարելի է ասել, որ բավականին կոշտ ձևակերպումներ են դրանք: «Այո, ինչ-որ տեղ մենք կարող ենք դա ընդունել սեպտեմբերի 3-ից հետո կտրուկ շրջադարձի հետ»,- նշեց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ նույն հարցին անդրադառնալով՝ ասաց, որ դա կապ չունի Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշման հետ: «Ի՞նչ կապ ունի Մաքսային միությունը Եվրախորհրդարանի հետ: Ոչ թե մենք գնում ենք պոչ դառնալու որևէ պետության, այլ գնում ենք, որ շահեկան վիճակներ ստեղծենք: Մի՛ ձեզ ներշնչեք, որ մեր պետությունը շահագրգիռ է որևէ պետության պոչից քայլել»,- ասաց նա: Գալուստ Սահակյանը նշեց, որ այնպես չէ, որ Հայաստանը մեկ հարվածով է մտնելու Մաքսային միություն: Եթե քաղաքական վտանգ կլինի, Հայաստանը կընտրի մեկ այլ ճանապարհ: Թե ինչի՞ արդյունք էր ԵԽ հակահայկական բանաձևը, Գալուստ Սահակյանը հստակ չմեկնաբանեց: «Դա փաստաթուղթ է, որի բովանդակությունը իրավական հիմք չի կարող հանդիսանալ»,- ասաց նա:

Ապա անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հարցին և նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արած այն հայտարարությանը, թե ստեղծվել է Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ աշխատանքային խումբ: «Իմ կարծիքով՝ կամ ցնծությամբ պիտի ընդունենք, կամ մերժենք։ Կա ճանապարհային քարտեզ, որը պետք է քննարկվի, որպեսզի մեր անդամակցության ընթացքում ապահովվի նաև մեր շահերը։ Մաքսային միության հարցում մենք պետք է լավ աշխատենք, որպեսզի շահեկան վիճակ ստեղծվի մեզ համար։ Կհանդիպենք երկրի նախագահի հետ, նա կփոխանցի մեզ ինֆորմացիան»,- ասաց Գալուստ Սահակյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031