Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը`Զարուհի Փոստանջյանին. «Դժվար է գործ ունենալ վիրավոր եւ բութ հավատացյալի հետ»

Հոկտեմբեր 25,2013 14:06

«Դժվար է գործ ունենալ վիրավոր եւ բութ հավատացյալի հետ»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն`անդրադառնալով նախօրեին հրապարակված Լեւոն Զուրաբյանի եւ Զարուհի Փոստանջյանի խոսակցության սղագրությանը`ԱԺ նախագահի մոտ տեղի ունեցած միջազգային պատվիրակությունների ձեւավորման առիթով քննարկման ժամանակ։ Հիշեցնենք, որ Զարուհի Փոստանջյանը Լեւոն Զուրաբյանին ասել էր. «Յա, այ Լյովիկ, էլի թռա՞ր… Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»:

«Դա կարգի հրավիրվող տեսակ չէ»,- Փոստանջյանի մասին ասաց Սահակյանը՝ հավելելով, որ ինքը չի կարդացել սղագրությունը, բայց քննարկմանը ներկա է եղել. «Բնականաբար Լեւոն Զուրաբյանը ստիպված եղավ պատասխանել, մենք արդեն սովորել ենք, ռեակցիա էլ չենք տալիս արդեն, անիմաստ բան է, դժվար է գործ ունենալ վիրավոր եւ բութ հավատացյալի հետ։ Լեւոն Զուրաբյանի ջղերը չդիմացան, փորձեց կարգի հրավիրել, թերեւս փորձ չուներ, որ չի կարելի այդպես անել, դա կարգի հրավիրվող տեսակ չէ, խոսակցություններ եղան, որը արդարացված է Լեւոն Զուրաբյանի կողմից»,- ասաց նա։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031