Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱրմենՏելը» տուգանվեց 20 միլիոն դրամով՝ «Օրանժ Արմենիա»-ին բիլիարդի խաղի տեսքով գովազդում պարտության մատնելու համար (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2013 13:29

Այսօր տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բջջային կապի օպերատոր «ԱրմենՏել» ընկերությանը տուգանեց 20 միլիոն դրամով:

«Օրանժ Արմենիա»-ն դիմել էր հանձնաժողով՝ դժգոհելով, որ «ԱրմենՏել» ընկերության «Պարզից Պարզ» սակագնային փաթեթի գովազդում ներկայացված են նարնջագույն եւ կարմիր գույներով ներկված բիլիարդի գնդակներ, որոնք ակնհայտորեն մատնացույց են անում շարժական կապի մյուս 2 օպերատորներին, որոնք համարվում են «պայքարում պարտված»: Ըստ «Օրանժ Արմենիա» ընկերության, «ԱրմենՏելի» նման վարքագիծը կարող է վնաս պատճառել իրենց համբավին եւ գործարար վարկանիշին:

Մեկ այլ բողոքում էլ «Օրանժ Արմենիա»-ն կրկին մատնացույց անելով «Պարզից Պարզ» փաթեթը, հանձնաժողովին հայտնել է, որ այն իր՝ «Պարզ» անվանումով սակագնային փաթեթի կրկնօրինակումն է եւ տեղեկացրել է, որ այդ անվանումը դեռեւս 2011-ին գրանցվել է մտավոր սեփականության գործակալությունում՝ որպես սպասարկման նշան:

ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրելով խնդիրը՝ պարզել է, որ «ԱրմենՏելն» իսկապես խախտել է օրենքը եւ անբարեխիղճ մրցակցություն է դրսեւորել: Խնդրի հետ կապված, ըստ հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի, «ԱրմենՏելը» որեւէ հիմնավորում չի ներկայացրել:

Այսօր հանձնաժողովը ներկայացրեց մի շարք խանութներում կատարված դիտարկումների արդյունքները, որոնց համաձայն` «Ռուժ» խանութ-սրահը, «Բեյսիկ Հաուս»-ը, «Կաշառել» խանութ-սրահը, «Օրկեստրա», «Մի-մի» խանութ-սրահները, եւ մի շարք այլ հագուստի վաճառքով զբաղվող խանութներ մոլորեցնում են սպառողներին` խանութի դիմապակուն փակցնելով 50 կամ 70 տոկոս զեղչ՝ ողջ տեսականու համար, սակայն, իրականում, միայն հատուկենտ ապրանքների գնման դեպքում են գործում նշյալ զեղչերը:

Խախտում թույլ տված ընկերություններից հանձնաժողովի նիստին ներկա էին մի քանի ընկերության պատասխանատուներ, որոնք վստահեցրին, որ միտք չեն ունեցել սպառողներին մոլորեցնելու եւ օրենքի չիմացության հետեւանքով են խախտումը թույլ տվել: Ըստ «Բեյսիկ Հաուս» խանութների ցանցի տնօրեն Համիկ Մարտիրոսյանի, խախտումը վերացրել են եւ այլեւս չեն կրկնի: Նրա պարզաբանումները հանձնաժողովին` տեսանյութում

Սպառողներին մոլորեցրած խանութներին այս անգամ հանձնաժողովը միայն խիստ նկատողություն հայտարարեց` զգուշացնելով, որ խախտումը կրկնելու դեպքում մեծ տուգանք կկիրառի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031