Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ պատգամավորի տպավորությամբ՝ ՀՀ իշխանություններն էլ են գործընթացների մասին վերջին պահին իմանում

Հոկտեմբեր 25,2013 13:18

Երբ կլինի Մաքսային միության փաթեթը, և մենք կծանոթանանք այդ փաստաթղթին, երբ կհասկանանք, թե ինչու ՀՀ իշխանությունները հրաժարվեցին ստորագրել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, մեզ համար կարևոր խնդիրներն ինչպես են ամրագրված այդ փաթեթում՝ մենք մեր գնահատականը կհայտնենք։ Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն`անդրադառնալով երեկ Մինսկում ձեռք բերված համաձայնություններին, որոնք վերաբերում են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործնական քայլեր սկսելու ուղղությամբ ։

«Անիմաստ է խոսել մի փաստաթղթից, որը գոյություն չունի, իսկ քաղաքական հայտարարությունները նպատակահարմար չենք համարում մեկնաբանել։ Մոտավորապեսներով, ենթադրելով ճիշտ չէ վերջնական գնահատական հնչեցնել»,- ասաց նա։

Իսկ ԲՀԿ խմբակցության անդամ Վահե Հովհաննիսյանն էլ հավելեց՝ թվում է, որ իշխանությունները վերջին վայրկյանին են իմանում, թե ինչ պիտի տեղի ունենա, էլ ուր մնաց մյուս քաղաքական ուժերը. «Մենք երեկ Ղազախստանի նախագահի շուրթերով ենք իմացել, որ Թուրքիան էլ է պատրաստվում անդամակցել Մաքսային միությանը»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031