Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ պատգամավոր. Զորիի տրամաբանությամբ`հարեւանին կարելի է հրավիրել կնոջն ու երեխեքն էլ տիրություն անելու

Հոկտեմբեր 25,2013 13:05

«Ի՞նչ է Զորիի նմանների հայտարարությունը՝ նվաստացնող, արժանապատվությունը ոտնահարող: Ուրիշին ասում է՝ արի իմ տունը պահի, իմ երեխեքին պահի: Էդպես կարելի է հարեւանին հրավիրել կնոջն ու երեխեքն էլ տիրություն անելու: Եվ սա պետական քաղաքականություն է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում իր վրդովմունքը բարձրաձայնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`պատասխանելով երեկ Մինսկում ձեռք վերված համաձայնություններին`Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ:

Ըստ Արամ Մանուկյանի Հայաստանի իշխանությունները կորցրել են երկրի սուվերենությունը: Նա նշեց, որ 90-ականներին Հայաստանը պահպանում էր իր սուվերենությունը, ուներ շատ բարեկամներ, սակայն ոչ մի երկիր Ղարաբաղի հարցում թթու խոսք չէր ասում Հայաստանին: Իսկ այսօր, ըստ նրա, չկա որևէ կառույց, որը կասի, որ Ղարաբաղը ինքնորոշման հիման վրա պետք է լինի անկախ: «Այն դեպքում, երբ մտնում ենք որևէ կառույցի մեջ և դրա տեղը տալիս ես, ոչ թե ստանում, սա կոչվում է սուվերենության կորուստ: Գույք պարտքի դիմաց ծրագրից սկսած մենք կորցրեցինք մեր սուվերենությունը: Ուզեցին, տվեցինք»,- ընդգծեց նա: Արամ Մանուկյանի խոսքով՝ այսօր չես գտնի մի միջազգային կառույց, որը կասի, թե Հայաստանն այս կամ այն հարցում ճիշտ է: Նրա խոսքով՝ նախկինում ղարաբաղյան կոնֆլիկտն ունեցել է երեք կողմ, հիմա ունի երկու կողմ, այս կողմը զիջում է, տալիս է ու տալիս:

Արամ Մանուկյանն անդրադարձավ նաև արտագաղթին՝ նշելով, որ այս տարվա ինն ամիսներին Վերին Լարսի անցակետով Հայաստանից հեռացել է 160 հազար ՀՀ քաղաքացի: «Դա նշանակում է, որ մի Գյումրի ու Վանաձոր ոչնչացել է: Մեր երկիրը ոչնչանում է, մարդիկ կորցնում են պայքարելու հույսը»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031