«Փլեյ Սիթիում» կայացավ բոուլինգի ինտերնետային հերթական միջազգային մրցաշարը՝ Երեւանի «Արարատ» եւ «Մեդիա» թիմերի մասնակցությամբ:
Հայաստանյան թիմերը օնլայն մրցեցին, համապատասխանաբար, Մուրմանսկի «Սապսան» եւ «Մուրմանսկ Պ» թիմերի հետ եւ ընդհանուր հաշվարկով վստահ հաղթանակ տարան միեւնույն՝ 10:4 հաշվով. թիմայինում՝ 6:2, անհատականում՝ 4:2 հաշվով:
Հայաստանում բոուլինգ մարզաձեւը վերջին շրջանում սկսել է աշխուժանալ՝ նաեւ լրատվամիջոցների միջեւ պարբերաբար կազմակերպվող մրցումներով, որոնց ընդլայնմանը արձագանքում եւ աջակցում են մարզաձեւի նվիրյալները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ