Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը հույս ունի, որ ՀՀ նախագահը կապրի աշխատավարձով

Հոկտեմբեր 25,2013 12:49

«Սա Դաշնակցության շուրջ տաս տարվա ծրագրային դրույթներից է: Մենք տարիներ շարունակ ունեցել ենք մի խառնաշփոթ, խառնափնթոր համակարգ, որտեղ որևէ չափանիշ դրված չէ: Վաղուց ժամանակն էր սա անելու»,-այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն`անդրադառնալով անցած քառօրյայում խորհրդարանում կրքեր բորբոքած «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» նախագծին:

Աղվան Վարդանյանը նկատեց, որ վերջին վեց տարիներին պետական համակարգում աշխատավարձերի ոչ մի լումա բարձրացում տեղի չունեցել`հավելելով, որ կողքից նայելն ու դատողություններ անելը շատ քիչ է, պետք է գնալ ու խոսել քաղծառայողների հետ: «Երբ օգոստոսի վերջին նախագահը հայտարարեց, որ քաղծառայողների աշխատավարձերը բարձրանալու է` այդ մարդիկ վեց տարվա մեջ առաջին անգամ շունչ քաշեցին: Հետո հուսախաբություն եղավ, որ հուլիսի մեկից է բարձրանալու»,- ասաց նա:

Հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն չի՞ կարծում, որ բարձրաստիճան պաշտոնյաների ու սովորական աշխատողների աշխատավարձերի բարձրացման միջև սարերի ու ձորերի տարբերություն կա, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Սար ու ձոր չէ՞ր, աբսուրդ չէ՞ր, որ հանրապետության նախագահը ստանում էր 400 հազար աշխատավարձ, իսկ դատավորն ու դատախազը մեկ միլիոնից ավելի: Մենք ինչո՞ւ չենք ուզում բերել մի դաշտ, ըստ այդ դաշտի նայել»:

Երբ լրագրողներից մեկը նկատեց, որ Սերժ Սարգսյանն իր աշխատավարձով չի ապրում, Աղվան Վարդանյանն արձագանքեց. «Իսկ դուք կարծում եք, որ մենք պիտի այդպես շարունակե՞նք, որ հավերժ պիտի լինի այնպես, որ նախագահը, ԱԺ պատգամավորն այդ աշխատավարձով չապրե՞ն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031