Լրահոս
Օրվա լրահոսը

Հռիփսիմե Խուրշուդյանը վերսկսում է մարզումները

Հոկտեմբեր 25,2013 12:43

Aravot.am-ին հայտնի դարձավ, որ Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, +75 կգ քաշային ծանրորդ Հռիփսիմե Խուրշուդյանը, որ այս տարի մայր է դարձել, սկսել է թեթեւ մարզվել:

Հռիփսիմեն օլիմպիական խաղերից հետո հայտարարել էր, որ պատրաստվում է ամուսնանալ եւ մայր դառնալ: Սակայն խոստացել էր նաեւ, որ մեկ-մեկուկես տարի հետո կվերադառնա մեծ սպորտ եւ նոր նվաճումներով կուրախացնի իր բազմահազար երկրպագուներին:

Մեր տեղեկություններով, սիրված մարզուհին դեռ պետք է վերականգնողական գործընթաց անցնի, որից հետո աստիճանաբար կմեծացնի մարզումային ծանրաբեռնվածությունը: Ամենայն հավանականությամբ, Հռիփսիմեն կնախապատրաստվի ու կմասնակցի աշխարհի հաջորդ տարվա առաջնությանը, որը վարկանիշային է 2016 թվականի ամառային օլիմպիական խաղերի համար:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031