Լրահոս
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը Նիկոլ Փաշինյանին խորհուրդ է տալիս ՀՅԴ-ի հաշվին չարդարանալ

Հոկտեմբեր 25,2013 12:33

«Ինձ համար անընդունելի է, երբ որևէ մեկն իրեն իրավունք է վերապահում գնահատել՝ ով է ընդդիմությունը։ Թող նախ նայեն իրենց խմբակցությանը»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը`պատասխանելով լրագրողներից մեկի հարցին`ինչպե՞ս են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի երեկ հնչեցրած քննադատությանը։

Հիշեցնենք, որ երեկ «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` խիստ քննադատելով նախագիծը: Նրան զարմացրել էին հատկապես ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե իրենք լինելով ընդդիմություն՝ կողմ են քվեարկելու այս նախագծին: «Իմ համեստ և անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն: Սա ի իմիջիայլոց, պարզապես փաստերը ճշգրտելու համար»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի քննադատությունն ուղղված էր ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ ՄԻնասյանի ելույթին, որը հիմնավորում էր օրենքի կարեւորությունը եւ ասաց, թե իբրեւ ընդդիմադիր պատգամավոր՝ կողմ է քվեարկելու այս նախագծին:

«Պարոն Մինասյանը ելույթ է ունեցել, ներկայացրել օրենքի մասին իր մոտեցումները և նշել, որ ովքեր դեմ են այս օրենքին՝ պոպուլիզմով են զբաղվում։ Հիմա Նիկոլը պետք է ապացուցի, որ ինքը պոպուլիստ չէ և պետք է արդարացնի իրեն։ Նա, ով իրավունք է վերապահում դատել բոլորին՝ մեծ է հավանականությունը, որ կարող է չարաչար սխալվել, և դա հենց այդ դեպքերից է։ Իմ խորհուրդն է՝ զբաղվել նրանով, ինչով պետք է զբաղվել, չարդարացնել իրեն ուրիշների հաշվին»,- ասաց Վարդանյանը` հավելելով, որ Նիկոլ․Փաշինյանը չէ, որ որոշում է, ով է ընդդիմությունը. «Մենք ընդդիմություն ենք»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031