Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե առաջնորդվելու լինենք այդ տրամաբանությամբ, ապա ընդդիմության առաջնորդը Սերժ Սարգսյանն է

Հոկտեմբեր 25,2013 12:27

«Մտածում էի՝ եթե հանկարծ ընդդիմադիր դաշտում լինեի, ինչ հզոր ընդդիմություն կլինեի, որովհետեւ կարող ես խոսել-խոսել, մեկ է՝ պատասխան տվողը դու չես», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Գալուստ Սահակյանն իզուր է ափսոսում։ Եթե ընդդիմադիր լինելու չափորոշիչները դրանք են, ապա Գալուստ Գրիգորիչն ընդդիմություն է, որովհետեւ անընդհատ խոսում-խոսում է, ու ոչ մի բանի համար պատասխան չի տալիս։ Ընդ որում, եթե առաջնորդվելու լինենք այդ տրամաբանությամբ, ապա ընդդիմության առաջնորդը Սերժ Սարգսյանն է։ Արդեն վեց տարի է՝ նա խոսում է այն մասին, որ մարդկանց կենսամակարդակը պիտի բարձրանա, աղքատությունը պիտի նվազի, բայց նրա մտքով երբեւէ չի անցել, որ պարտավոր է նաեւ պատասխան տալ իր ասածների համար եւ բացատրել, թե ինչու այդ ամենը տեղի չի ունենում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031