Լրահոս
Օրվա լրահոսը

Հաշվարկել են տրանսպորտի իրական սակագինը. 70-75 դրամ (Տեսանյութ)

Հոկտեմբեր 25,2013 12:05

«Մեր հաշվարկների համաձայն՝ տրանսպորտի սակագնի ինքնարժեքը կազմում է 70-75 դրամ»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տրանսպորտի թանկացման դեմ պայքարող ակտիվիստների կողմից հրավիրված տնտեսագետ-փորձագետ Դավիթ Գևորգյանը:

Շարունակելով՝ նա ասաց. «Նույնիսկ քաղաքապետարանի կողմից ներկայացվող իբր բարեփոխումները կարող են տեղավորվել 100 դրամի սահմաններում: Քաղաքապետարանն ընդամենը ցանկանում է ավել գումար պահանջելով ժողովրդից՝ կատարել իրենց պարտավորությունները»:

Հակադրվելով՝ ՀՀ փոխադրողների միության անդամ Հրանտ Եղիազարյանը նշեց. «Այն հաշվարկները, որ կատարվել են մեր ընկերների կողմից, հիմք չունեն, չեն համապատասխանում իրավիճակին: Այսօր 23 երթուղի չի սպասարկում այն պատճառով, որ փոխադրող չկա: Մենք կանգնել ենք փակուղու առաջ, եթե ուղեվարձը չբարձրանա, տնտեսվարող սուբյեկտների վիճակը գնալով վատանալու է: Արդեն դատարանում գործեր ունենք, մեծ տույժեր են վճարում, որ իրավիճակից դուրս գան: Ցավոք, ոչ ոք փոխադրողների կողքին չի կանգնում, նրանք իրավապահ աշխարհի հետ մենակ են մնում: Մենք հաշվել ենք միկրոավտոբուսների սակագնի համար երկու հարյուր դրամ»:

Թիվ 28 երթուղու տնօրեն Վլադիկ Աբրահամյանը նշեց, որ երթուղու վարորդները «թռել» են և նույնիսկ գծի չաշխատելու պարագայում իրենց վրա բազում տուգանքներ են դրվել:

Պատասխանելով վերոնշյալ հայտարարություններին՝ Դավիթ Գևորգյանն ասաց. «Երևանում գծերի մեծ մասն աշխատում է: Եթե ամեն ուղևորի համար գծատերը հիսուն դրամ վնաս է կրում, պատկերացնում եք մեր գծատերերը քանի միլիոնի վնաս են կրում օրական: Մենակ դրա համար այդ սուտը բացահայտվում է»:

Հարցին, թե ինչո՞ւ իրենք չեն մասնակցում քաղաքապետարանի կողմից հրավիրված հանձնաժողովի աշխատանքներին՝ պարոն Գեւորգյանն ասաց. «Մասնակցել այդ հանձնաժողովի աշխատանքներին երկու հոգով, դա նշանակում է երկու հոգով գնանք մտնենք Հանրապետականի գրասենյակ»:

Դավիթ Գեւորգյանը շեշտեց, որ հանձնաժողովն աշխատում է օրենքի խախտումներով: Այնուհետև հայտարարեց, թե տասնօրյա ժամկետում քաղաքապետին և քաղաքապետարանի ցանկացած պաշտոնյայի բանավեճի է հրավիրում:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031