Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանից հետաքրքրվեցին`իրականությանը համապատասխանո՞ւմ է երեկ «Ա1+»-ի հրապարակած սղագրությունը, որը վերաբերում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած քննարկմանը`միջազգային պատվիրակությունների ձեւավորման հարցով : «Յա, այ Լյովիկ, էլի թռա՞ր… Ոնց որ Եվրախորհրդի նիստի ժամանակ հատուկ ուշ գրանցվեցիր, որ Սերժ Սարգսյանին հարց չտաս, հիմա էլ այստեղ ես թռնում, որ հանկարծ իշխանությունների հետ հարաբերություններդ չվատացնես»,- ըստ այդ սղագրության, ասել էր Զարուհի Փոստանջյանը:
«Հովիկ Աբրահամյանի սենյակում կա հավանաբար մեկը, ով նստած սղագրում է: Ինքս չեմ սղագրել, սղագրության որեւէ նյութ չունեմ, որպեսզի ասեմ: Դիմեք իրենց»,- ասաց Փոստանջյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ