Հատված ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հարցազրույցից:
– Քաղաքական դաշտի վերադասավորումը նախագահական ընտրություններից հետո՞ էր, թե՞ հիմա է տեղի ունենում։
– Հայաստանի քաղաքական դաշտում քաղաքական ուժերի վերադասավորումների հրամայական կա։ Եթե օբյեկտիվ վերլուծենք իրավիճակը, ակնհայտ է, որ Հայաստանում չի կայանում լիբերալ քաղաքական դաշտը։ Փորձերը հանգեցրին ուժերի ջլատման։ Իհարկե, լրացուցիչ ջանքեր գործադրվում են, որ լիբերալ դաշտը նման հայացքներ ունեցող քաղաքացիների համար արժանահավատ քաղաքական գործիք դառնա։ Մեկ-երկու կուսակցության քաղաքական նախաձեռնություններ են եղել, քաղաքական տարբեր գործիչների։ Ես չեմ ասում, որ լիբերալիզմը Հայաստանում մոտակա կամ երկարաժամկետ առումով կարող է քաղաքական տեսակետ լինել և հասնել իշխանության, ոչ, բայց իր զգալի ներկայությունը ազատականացող աշխարհում մենք պետք է ունենանք քաղաքական դաշտում։ Մյուս խնդիրը ժամանակակից սոցիալ-դեմոկրատական շարժումների կամ քաղաքական ուժերի առկայությունն է։ Եվրոպական քաղաքական համակարգում այդ ուժը ներկայացված է քրիստոնեադեմոկրատական, պահպանողական կուսակցությամբ, որն այսօր Հայաստանում մարմնավորում է ՀՀԿ-ն։ Աջ և ձախ եզրերը թափուր են։
– Դրանում ՀՀԿ–ն մեղավոր չէ՞։
Կարդացեք նաև
– Նախ՝ ոչ ոք ՀՀԿ-ին չի դիմել, երկրորդ՝ երբ իշխանությունը որևէ քաղաքական ուժի հետ փորձում է աշխատել, այդ ուժին միանգամից իշխանական ու վաճառված լինելու մեղադրանքներ են ներկայացնում, համարում են «իշխանական նախագիծ»։
– Եթե իշխող կուսակցությունը երկրում ստեղծեր նորմալ մթնոլորտ, նման մեղադրանքներ կհնչեի՞ն։
– ՀՀԿ-ն Կաշպիրովսկին չէ, որ ստիպի բոլորին, թեկուզ կարճ ժամանակով, նույն կենսառիթմով ապրել։ «Մենք չենք ասում՝ մենք լավագույնն ենք, ուղղակի մեզնից լավը քաղաքական դաշտում այս պահին չենք տեսնում ոչ միայն մենք, այլև հասարակությունը»՝ ես հաճույքով հիշեցնում եմ Գալուստ Սահակյանի խոսքերը։ Ո՞ւր է այլընտրանքը՝ բառի նախնական իմաստով, ո՞ւր են մրցակցող քաղաքական ուժերը, որոնք պետք է առաջարկեն մրցակցային քաղաքական պլատֆորմներ։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում