Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Մինասյան. «Հայաստանի իշխանություններն ընտրեցին ամենավատը»

Հոկտեմբեր 25,2013 11:42

«Եվրոպական կառույցներում այս պահին որոշ չափով կանխատեսելի մոտեցում կա, դա կանխատեսելի էր նաեւ սեպտեմբերի սկզբից, երբ ՀՀ նախագահը իր որոշումը հայտնեց Մաքսային միությանը միանալու մասին»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Սերգեյ Մինասյանը հավանական համարեց այն, թե Վիլնյուսում կլինի մի փաստաթուղթ, որը հնարավորություն կտա Հայաստանում կատարած աշխատանքը եզրափակել եւ սկսել նոր աշխատանքներ, այն մասին թե ինչպես կաշխատեն Հայաստանն ու Եվրոպան առաջիկայում:

«Չգիտեմ Հայաստանը կլինի՞ Մաքսային միության անդամ, թե՞ ոչ, ես չեմ պատկերացնում, բայց եթե այդպես լինի, ապա չգիտեմ ինչ պայմաններով կլինի: Հասկանալի է մի բան, ստիպելով հրավիրել Մաքսային միություն` դա ուներ քաղաքական նպատակ, որի իմաստն այն էր, որ Հայաստանը չստորագրի Ասոցացման համաձայնագիրը»,-նշեց Սերգեյ Մինասյանը՝ ավելացնելով, թե ավելի վատ բան, որը կարող էր ազդել Հայաստանի վարկանիշի վրա՝ արդեն եղել է ու դրանից վատ բան հավանաբար չի էլ լինի:

Սերգեյ Մինասյանի խոսքով`ինչքան էլ ՀՀ իշխանություններն ասեն, թե որեւէ ճնշում չի եղել մեզ վրա, կապված Մաքսային միության հետ` միեւնույն է դա որեւէ մեկին չի համոզում ու այս որոշումը կայացվել էր առաջին հերթին անվտանգության խնդիրներից ելնելով:

«ՀՀ իշխանություններն ունեին հնարավորությունը ընտրելու վատը, կամ` ամենավատը եւ նրանք ընտրեցին ամենավատը»,- ավելացրեց Սերգեյ Մինասյանը, ասելով, որ ոչ Բելառուսը, ոչ էլ Ղազախստանը ցանկություն չունեն Հայաստանին տեսնել Մաքսային միության մեջ:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031