Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արտակ Ղուլյան. Հանրապետության հրապարակի մրցույթը ձախողված է

Հոկտեմբեր 25,2013 11:37

Հանրապետության հրապարակը վերակառուցելու մրցույթն, ինչպես հայտնի է, դեռ մայիսի վերջին հայտարարել էր Երեւանի քաղաքապետարանը։ Իսկ դրա անհրաժեշտությունը բացատրվում էր գլխավորապես հետեւյալով. «Հանրապետության հրապարակին անմիջականորեն հարող տարածքների կառուցապատման արդյունքում ակտիվ սիլուետներ են ձեւավորվել հրապարակի շուրջ՝ էականորեն աղճատելով համալիրի մասշտաբայնության եւ դոմինանտության կարեւոր պայմանները»։ Եվ որպեսզի այդ սիլուետները «չխցկվեն» Հանրապետության հրապարակ, որոշվել է Հրապարակը հարմարեցնել դրանց։ Մրցույթին ներկայացված նախագծերի առիթով երեկ զրուցել ենք ճարտարապետ Արտակ Ղուլյանի հետ։

Ձեր կարծիքով Լենինի արձանի տեղը պիտի անպայման ինչոր բանով զբաղեցնե՞լ, թե՞ չկա դրա անհրաժեշտությունը։

– Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա։ Այսօրվա մեր ճարտարապետական սերունդը իր վարպետությամբ չի կարողացել ապացուցել, որ ի վիճակի է, պատկերավոր ասած, Հրապարակի դարպասներից մտնել ներս կամ մոտենալ Հրապարակի մատույցներին։ Այսինքն` այն ճարտարապետական որակը, որ մերոնք ստեղծում են հիմա, ոչ միայն անընդունելի է, այլեւ անթույլատրելի է դրա կիրառումը Հրապարակում։ Բայց արդեն կիրառվում է։ Դրա ամենամենացայտուն ապացույցն այդ նախագծերն են։

Ես չեմ ուզում որակում տալ, ուղղակի ամաչում եմ, որ այսօրվա մեր լրատվական կայքերը դրանք տարածում են եւ աշխարհը տեսնում է։ Կարող են կարծել, որ մենք ոչ ճարտարապետական կրթություն ունենք, ոչ պրոֆեսիոնալ ճարտարապետությունից գաղափար ունենք, ոչ հասկանում ենք՝ ինչ է նախագիծը։ Գոնե պիտի գտնվեին մարդիկ, որ նախնական դիտումով որոշ նախագծեր, որոնք սիրողական մակարդակով եւ չգիտես ինչ մասնագիտության տեր մարդիկ բերել-ներկայացրել են, հանեին։ Այնտեղ պրոֆեսիոնալ, վաստակաշատ ճարտարապետների կողքին ներկայացված է առաջին անգամ թուղթ ու մատիտ տեսած մարդու նախագիծ, որը ամոթալի է։

Այս իրավիճակի պատճառը որն է, ըստ Ձեզ, Հայաստանում ճարտարապետական մտքի ճգնաժա՞մ է:

– Կարելի է ասել՝ մրցույթը ձախողված է, որովհետեւ ես հաստատ համոզված եմ, որ այն կարող ուժերը, որոնք հնարավորություն ունեին շատ թե քիչ լուրջ առաջարկ ներկայացնել, չեն մասնակցել։ Մի մասը բոյկոտել է, մի մասը լուրջ չի ընդունել, մի մասը դրա անհրաժեշտությունը չի տեսել։

Չեմ ուզում վիրավորել, թե ճարտարապետները, ովքեր մասնակցել են, մասնագետ չեն, բայց համենայնդեպս մեծ մասի թողած տպավորությունը այն է, որ հիմնականում պատահական մարդիկ են։

Սա չկայացած մրցույթ է։ Սա չէ մեր դեմքը։ Սուտ կլինի ասել, որ մենք սրանից ավելիին ի վիճակի չենք։ …Այսօր չգիտակցել, որ թամանյանական ճարտարապետությունը չի կարելի կրկնօրինակել, պարզապես անթույլատրելի է։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ovanitas says:

    «Սա չկայացած մրցույթ է։ Սա չէ մեր դեմքը։ Սուտ կլինի ասել, որ մենք սրանից ավելիին ի վիճակի չենք։ …Այսօր չգիտակցել, որ թամանյանական ճարտարապետությունը չի կարելի կրկնօրինակել, պարզապես անթույլատրելի է։ Դա աքսիոմատիկ ճշմարտություն է։»…

    Իմ համար աքսիոմատիկ ճշմարտություն է նաև, որ մրցույթի միակ նշանակությունը կառավարության շենքի գլխին հանրահայտ թմբուկի «շինման» գերագույն նպատակն էր՝ դրա լեգիտիմացման միջոցով, թե՝ տեսեք, մրցույթով ենք որոշել որ տարբերակն է լավագույնը։ Շուտով հաջորդ քայլերն էլ կարվեն։ ԻՄՀՈ։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031