Երեկ Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել են Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի միանալու մասին որոշման նախագիծը, Եվրասիական ինտեգրացիոն գործընթացին ՀՀ մասնակցության մասին հայտարարությունը եւ ԵՏՀ եւ ՀՀ միջեւ փոխգործակցության խորացման մասին հուշագիրը։ Այսպիսով՝ Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցության գործընթացը աղետալի արագությամբ շարունակվում է, սակայն մինչ օրս պարզ չէ, թե այդ անդամակցության արդյունքում ինչ ճակատագիր է սպասվում Լեռնային Ղարաբաղին։ Ի վերջո, բոլորի համար էլ պարզ է, որ Հայաստանը իր եվրոպական վեկտորը կտրուկ փոխեց հենց Ղարաբաղի պատճառով։ Հետևաբար` կարելի է ենթադրել, որ Մաքսային միությանն անդամակցության դեպքում լուծվում է Ղարաբաղի՝ Հայաստանի հետ միասնական մաքսային ռեժիմում ընդգրկվելու խնդիրը, ինչն էլ, իր հերթին, հանգեցնելու է լուրջ քաղաքական հետեւանքների։
Այս կարեւորագույն հարցի հետ կապված՝ դեռեւս սեպտեմբերին ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ասել էր, թե կարիք չկա այդ մասին շատ խոսել, ավելորդ աղմուկը միայն կվնասի դե ֆակտո արդեն իսկ լուծված այս խնդրին։
Սակայն քաղաքականության մեջ, ինչպես հայտնի է, անգամ ստորագրված եւ վավերացված պայմանագրերը հաճախ երաշխիք չեն, ուր մնաց՝ դե ֆակտո, բանավոր պայմանավորվածությունների մակարդակով ձեռք բերված համաձայնությունները։
Եվ առնվազն միամտություն է մտածել, որ Ադրբեջանը ձեռքերը ծալած կնստի եւ կսպասի, թե ինչպես են իր հետ ռազմավարական գործընկերության պայմանագրեր ունեցող երկրները՝ ի դեմս Ռուսաստանի եւ Ղազախստանի (Բելառուսի հետ եւս սերտ հարաբերություններ են), մաքսային միասնական տիրույթ ձեւավորում ԼՂՀ-ի հետ։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում