Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու թեման «գրվել է սառույցին»

Հոկտեմբեր 25,2013 10:58

Առաջին տեղեկությունը, որ ուշադրությունս գրավեց, Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու մասին Նուրսուլթաև Նազարբաեւի հայտարարությունն էր։

Իհարկե, անլուրջ մի բան էր, բայց շատ զվարճալի։ Պրն Նազարբաեւը հայտարարել էր, թե Թուրքիայի վարչապետը՝ Էրդողանն է իրեն դիմել Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հարցով։ «Թուրքիան մեծ պետություն է, Մաքսային միության հետ էլ ընդհանուր սահման ունի»,-նկատել էր Ղազախստանի նախագահը եւ հայտնել իր դրական վերաբերմունքը Թուրքիայի թեկնածությանը։ Մանավանդ Եվրոպայում էլ այլեւս հարցեր չեն տա ԽՍՀՄ վերականգնելու ծրագրերի մասին՝ հավելել էր նա։

Հենց այդ հայտարարությունն առաջին ծիծեռնակն էր, որ Հայաստանին կամ Ուկրաինային Մաքսային միություն քարշ տալու ջանքերը տապալվել են, եւ փոքր ու սահման չունեցող Հայաստանի փոխարեն մեծ ու սահման ունեցող Թուրքիային ասպարեզ բերելով, քարոզչական ֆոն է ապահովվում՝ Հայաստանի ՄՄ-ին չանդամակցելու թեման աննկատ շրջանցելու համար։

Թուրքիայի լուրից հետո հաղորդվեց, իբր ոչ ավել, ոչ պակաս՝ Հնդկաստանն է հետաքրքրվել Մաքսային միության հետ ազատ առեւտրի գոտու համաձայնագիր ստորագրելու հարցով։ Սա էլ ՌԴ նախագահի հաղորդած էկզոտիկ նորությունն էր։ Թերեւս տպավորությունը խորացնելու համար, թե արդեն Երկիր մոլորակը սկսել է պտտվել Մաքսային միության շուրջ։

Այդ դարակազմիկ եւ աշխարհացունց լուրերից հետո միանգամայն բնական հնչեցին վերջապես Հայաստանի վերաբերյալ հաղորդված երկու լուրեր՝ մեկը մյուսից հաճելի, որոնք ամփոփելիս պարզ էր, որ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու թեման, ինչպես ԱԺ պատգամավորներից մեկը կասեր՝ «գրվել է սառույցին»:

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031