Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ծածկած շուկայի համար շահագործման ակտ քաղաքապետարանը չի ձևակերպվել. Օրենքի խախտումներն ու հանցավոր լռությունը

Հոկտեմբեր 25,2013 10:31

Արդեն նախկին Ծածկած շուկայում ապօրինությունները շարունակվում են, նույն ինտենսիվությամբ շարունակվում է նաև պատկան մարմինների լռությունը:
Ծածկած շուկայի տարածքում ապօրինի արված շինաշխատանքները չեն վավերացվել: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ շինությանը շահագործման ակտ չի տրվել, իսկ օրենքի համապատասխան դրույթը, որ շինությունը կարող է շահագործվել միայն այդ ակտի առկայության դեպքում, կոպտորեն ոտնակոխ է արվում:
«Ի պատասխան Երևանի քաղաքապետարանին ուղղված Ձեր հարցման՝ աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի կենտրոնական փակ շուկայի վերակառուցման շինարարական աշխատանքներն ավարտվելու վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտ Երևանի քաղաքապետարանի կողմից չի ձևակերպվել»,- ասված է քաղաքապետարանի պատասխանում:
Այն, մասին, որ սեփականատերը բացեիբաց խախտում է օրենքը, առանց համապատասխան փաստաթղթի շահագործելով կապիտալ վերանորոգում արած շենքը, խոսում է նաև հեռուստաընկերություններով պտտվող գովազդը, որը հրավիրում է գնումներ կատարել «վերակենդանացած» շուկայում: Պատկան մարմինները հանցավոր լռություն են պահպանում, իսկ Երևանի շքեղ ճարտարապետական կոթողներից մեկը ասես վատ գրիմ արած և անճանաչելի դիակ լինի:

Մարի Թարյան

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031