Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն առաջարկում է այլընտրանքային աշխատանքային ծառայություն`խղճի հիմնավորմամբ զինվորական ծառայությունից հրաժարվողներին

Հոկտեմբեր 25,2013 10:24

2013թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետական հանձնաժողովը բավարարել է այլընտրանքային աշխատանքային ծառայության նոր ծրագրին անցնելու վերաբերյալ 57 Եհովայի վկաների դիմումները: Նշված թվի մեջ են ներառված ազատազրկված 20 Վկաներից 6-ը:

Այս դրական զարգացումների սկիզբը դրվեց 2013թ. հունիսի 8-ին, երբ Հայաստանը

փոփոխություններ մտցրեց «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքի մեջ՝ այն համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին:

Այս փոփոխությունների առաջին զգալի ապացույցը երևան եկավ 2013թ. հոկտեմբերի 2-ին, երբ Հայաստանի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացված իր դիտարկումներում անդրադարձ կատարեց վերջերս փոփոխված «Այլընտրանքային ծառայության մասին» օրենքին՝ նշելով. «Անձինք, ովքեր չեն ցանկանում ծառայել բանակում, իրենց խղճի նկատառումներով, մեր ընթացակարգերի համաձայն կազատվեն քրեական պատասխանատվությունից»:

Այլընտրանքային աշխատանքային ծառայության այս նոր ծրագիրը հնարավորություն է տալիս զինվորական ծառայությունից խղճի նկատառումներով հրաժարվող Եհովայի վկաներին իրենց երկրին այնպիսի ծառայություն մատուցել, որը ներդաշնակ է Աստվածաշնչով կրթված իրենց խղճին: Այս երիտասարդներն, երկուսից երեք տարի քրեակատարողական հիմնարկում հանցագործների

միջավայրում պատիժ կրելու փոխարենը, համաձայն իրենց խղճի, այժմ հնարավորություն ունեն ընտրելու այլընտրանքային աշխատանքային ծառայություն:

Հանրապետական հանձնաժողովի կողմից անցկացված առաջին նիստի ընթացքում խղճի նկատառումներով զինվորական ծառայությունից հրաժարվող անձինք, ովքեր դիմում էին ներկայացրել, ստացան տարբեր աշխատանքների կատարման իրենց նշանակումները և կծառայեն որպես սանիտարներ, բակի հավաքարարներ կամ խոհանոցի բանվորներ, կամ էլ կկատարեն զինվորական բնույթ չկրող այլ աշխատանքներ բժշկական հաստատություններում կամ մանկատներում: Այս

երիտասարդներից շատերն իրենց պատրաստակամությունն են արտահայտել օգտակար կերպով ծառայելու ի շահ իրենց հայրենակիցների:

Խղճի նկատառումներով ազատազրկված 6 անձանց նկատմամբ Հանրապետական

հանձնաժողովը որոշում կայացրեց և հոկտեմբերի 24-ին, նրանք ազատ արձակվեցին Էրեբունի քրեակատարողական հիմնարկից: Շուտով նրանք կսկսեն իրենց ծառայությունը՝ քաղաքացիական վերահսկողության ներքո: Այս երիտասարդները ուրախ են տեսնելու, թե ինչպես է այլընտրանքային

աշխատանքային ծառայության անցնելու իրենց սկզբնական խնդրանքի վերջնական լուծումն ի կատար ածվում: Հանձնաժողովը նաև կքննարկի այլընտրանքային ծառայության անցնելու ցանկություն հայտնած ազատազրկման մեջ գտնվող մյուս Վկաների դիմումները, և ակնկալվում է, որ այս երիտասարդները

ազատ կարձակվեն՝ ազատազրկման իրենց ժամկետը այլընտրանքային աշխատանքային ծառայությամբ փոխարինելով:

 

Տիգրան ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Իգոր says:

    Լավ նորություն է։
    Սպասենք, թե ինչպես այն կիրագործվի։ Հույսով եմ, որ չի ստացվի 2005-ի պես, երբ տղաները հանաձայնվեցին այլընտրանքայինի, սակայն իրականում այն զինվորականների հսկողության տակ էր։
    Հատկապես հաճելի է հեղինակի հարգալից ներկայացման ոճը մեր քաղաքացիների մի մասի՝ Եհովայի Վկաների, հանդեպ;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031