Հունաստանի Հռոդոս կղզում շարունակվող շախմատի Եվրոպայի կանանց ակումբային առաջնության 5-րդ մրցափուլում Երեւանի «Միկայի» աղջիկները առավելության հասան ԲԱՍ-ի նկատմամբ եւ թիմային 6,0 միավորով մրցաշարային աղյուսակում բարձրացան 4-րդ հորիզոնական: Հարիկա Դրոնավալին կես միավոր վաստակեց, պարտվեց Լիլիթ Մկրտչյանը, իսկ Էլինա Դանիելյանն ու Լելա Ջավախիշվիլին հաղթեցին մրցակիցներին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ