Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանի խորհուրդը. «Չե՞ք ուզում՝ տվեք մի որբանոցի»

Հոկտեմբեր 24,2013 22:23

Այսօր առնվազն երեք պատգամավոր՝ սկզբում Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ Նաիրա Զոհրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը, Ազգային ժողովում, երբ քննարկվում էր «Պետական պաշտոններ զբաղեցնողների վարձավճարների մասին» ՀՀ օրենքը, որով նախատեսվում է եկող տարվա հուլիսից անցնել աշխատավարձերի հաշվարկման միասնական համակարգի, որով այս կամ այն չափով՝ կախված գործակցից, բարձրանալու է մոտ 186 հազար մարդու աշխատավարձ, այդ թվում՝ 600 բարձրաստիճան պաշտոնյայի, հայտարարեցին, որ իրենք չեն ուզում, որ իրենց եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրանա, քանի որ արժանի չեն դրան՝ ինչպես իրենք, այնպես էլ մյուս պաշտոնյաները: Նրանք ասացին, որ չեն կարող իրենց ընտրողների աչքերին նայել, չեն ուզում իրենց աշխատավարձը բարձրանա, եթե գործազուրկների նպաստները կտրել են եւ այլն:

Ի պատասխան ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ իրեն հատուկ ոճով, ասաց, որ հեշտ է ընդդիմություն լինել, երբ որեւէ բանի համար պատասխանատվություն չես կրում, ու խոսել ինչքան եւ ինչ ուզում ես, ապա հիշեցրեց, որ 2000-ականների սկզբին նախագիծ կար ԱԺ-ում՝ պատգամավորների կենսաթոշակների բարձրացման մասին, սակայն ընդդիմությունը այնքան աղմկեց, «հուզումնալից ճառեր ասաց», թե ինչպե՞ս կարելի է այս իրավիճակում բարձրացնել իրենց կենսաթոշակները, որ այդ նախագիծը դուրս բերվեց շրջանառությունից: Դրանից հետո, ըստ ՀՀԿ խմբակցության ղեկավարի, այդ ընդդիմադիրները հերթով գալիս էին իր աշխատասենյակ եւ ասում էին՝ ընդդիմություն էինք, մի բան էինք ասել, ինչո՞ւ հետ վերցրեցիք այդ նախագիծը:

Ապա խորհուրդ տվեց բողոքող պատգամավորներին՝ ձեզ պե՞տք չի այդ փողը, վերցրեք, տվեք մի որբանոցի:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gevorg says:

    Գալուստ Սահակյանը երթուղիների բիզնեսից այնքան գումար ունի, որ այդ աշխատավարձի հույսին չէ: Մյուս պատգամավորներն էլ Գալուստից հետ չեն մնում:Գոնե մի անգամ, թող հիշեն ,որ իրենց ընտրողները զարհուրելի կացության մեջ են, և պետք է առաջին հերթին մտածել նրանց աշխատավարձերն ու կենսաթոշակները բարձրացնելու մասին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031