Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկներն այսօրվանից դադարեցրին նստացույցը: Այսօր նրանց ամենշաբաթյա հավաքի ժամանակ ազատամարտիկ Սուրեն Սարգսյանն ասաց, որ ազատամարտիկներն արդեն աշխատելու են իրենց գրասենյակներից. Հրապարակում չնստելու որոշումը ոչ միայն եղանակային պայմաններով էր պայմանավորված, այլեւ. «Եկել ենք մի հանգրվանի, որ մոտ տասնհինգ կուսակցություն կարողացանք համախմբել»:
Պարոն Սարգսյանն անդրադարձավ նաեւ կուսակցությունների կլոր–սեղան քննարկմանը, ասաց, որ կուսակցությունների ներկայացուցիչները իրենց կարծիքը գրավոր կներկայացնեն, ինչից հետո հանձնախումբը ընդհանուր հայտարարություն կտարածի: Իսկ հաջորդ ուրբաթ նախատեսված կլոր-սեղան քննարկման ժամանակ կքննարկեն երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերը:
Նա կրկին անդրադարձավ գենդերի թեմային եւ կարծիք հայտնեց, որ դրա մասին ամեն օր խոսվում է՝ մի նպատակով, որ այդ հասկացությունը սովորական երեւույթ դառնա Հայաստանում:
Պարոն Սարգսյանին զայրացրել էր նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի նախօրեին հայտնած տեսակետը, թե «Մեր ավանդական հերոսները փախնող են կամ փախած՝ սկսած Փոքր Մհերից, որ նեղացած գնաց մտավ Ագռավաքարի հետեւի իր կացարանը… էս ազգը նեղացածներին սիրում է չէ՞, աբիժնիկներին, Անդրանիկին»:
«Պարույրը նշանակում է գալար, պտտվող, ֆռացող ինչ-որ բան: Բավական է, այդ մարդն իմաստավորի ամբողջ պետականության գոյությունը: Պարույր Հայրիկյանի մեծամտության մանյան իրեն հանգիստ չի տալիս: Ուզում է ամեն ինչ պայմանավորել իրենով՝ անկախության գաղափար, անկախության տոն, կարծես նրանից առաջ Հայաստանի պատմության մեջ անկախության գաղափարի համար ոչ ոք չի մարտնչել, ես այդպիսի վարքագիծը պարկեշտ չեմ համարում: Ուղղակի, երբ բանը հասնում է նրան, որ Անդրանիկին ու Նժդեհին է անվանում աբիժնիկ, ստիպված ենք լինում այդ պարույրաձեւ անձնավորությանն իր տեղը դնել»:
Կարդացեք նաև
Ի դեպ, ԱԻՄ-ին ազատամարտիկները կուսակցությունների կլոր-սեղան քննարկմանը չեն հրավիրել: «Մոռացել էինք հրավիրել, բայց ստացվեց, որ ճիշտ ենք արել»,- ասաց Սուրեն Սարգսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանյան ո՞վ է:
Իրոք, Հայրիկյանն առաջին անգամ չէ, որ Անդրանիկի ու Նժդեհի անունների վրա ստվեր է ուզում գցել:Չի՞ մտածում, որ դրանով նսեմացնում է իրեն:Ուզածն ի՞նչ է՝ մոռանանք նրանց,շարունակ իր մասին խոսե՞նք:Անդրանիկին ու Նժդեհին վարկաբեկողը դավաճանական քայլեր է անում ազգի նկատմամբ:Հայրիկյան, հենց Բելգիա գնացիր, հայ ժողովուրդը մոռանալու է անձդ, դրա համար չես գնում, միամիտ չես, լավ ենք հասկանում:
Էրնեկ ձեր հավեսին, որ դրա մասին դեռ կարողանում եք խոսել …
Հայրիկյանին չէին մոռացել ուղղակի հանձնարարություն ունեին,իսկ Աշոտ Մանուչարյանը որ հայ ոստիկանների գլուխները կերավ իրեն կարելի էր կանչել ու ամեն հանրահավաքի ձայն տալ https://www.youtube.com/watch?v=W2DPT4vjQlk