Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կապիտանը մայիսի 28-ից ցայսօր կոմայի մեջ է

Հոկտեմբեր 24,2013 20:22

2013թ. մայիսի 28-ի երեկոյան  խոշոր վթար էր տեղի ունեցել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի  Կողբ-Բերդավան հատվածում: Իրար էին  բախվել «Մերսեդես» մակնիշի  24 LO 705  պետհամարանիշի եւ «Ռովեր» մակնիշի   33DS 562 պետհամարանիշի ավտոմեքենաները:

«Առավոտի» թղթակիցը գտնվում էր դեպքի վայրում: Վթարից զոհվել են   Տավուշի մարզի  Իջեւանի տարածաշրջանի  Աչաջուր գյուղի բնակիչներ,1985 թ. ծնված Սմբատ Սերոժի Ղալթախչյանը եւ 1983թ. ծնված  Թաթուլ Գառնիկի  Դալլաքյանը:  Սմբատ Ղալթախչյանը  ոստիկան էր, կոչումով՝ ավագ: Վթարից  ծանր վիրավորվել էր  «Մերսեդեսի» վարորդը՝   Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի  Բերդավան գյուղի բնակիչ,1969թ. ծնված Սամվել Ժորայի Զուրաբյանը: Նա Նոյեմբերյանի զորամասի սպա է, կոչումով՝ կապիտան:  Նրան ծանր  վիճակում տեղափոխել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ՝ Երեւան:

Զանգահարեցինք  ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքի վարիչի պաշտոնակատար Արտյոմ Կիրակոսյանին: Նա ասաց, որ Սամվել Զուրաբյանն իրենց մոտ բուժում է ստանում, շարունակում է մնալ կոմայի մեջ:  Ա. Կիրակոսյանի վկայությամբ՝ Սամվել Զուրաբյանը  վեգետատիվ վիճակում է, թեեւ նրանից անջատված է արհեստական շնչառության սարքը, նա ինքնուրույն  է շնչում, սակայն շարունակում է մնալ անգիտակից: Բաժանմունքի վարիչի պաշտոնակատարն ասաց,որ Ս. Զուրաբյանը բազմաթիվ վերքեր ունի, որոնց բուժումից հետո պետք է լուծվի նրա հետագա խնամքի հարցը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031