Լրահոս
Օրվա լրահոսը

Վարորդները կրակն են ընկել Վարդան Ղուկասյան-Սամվել Բալասանյան «գծակռվի» ձեռքը

Հոկտեմբեր 24,2013 19:09

Այսօր  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող  թիվ 20 համարի երթուղայինների վարորդները շարունակել են բողոքի ակցիաները` ընդդեմ Գյումրու ներկայիս քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշման: Գյումրու նորընտիր իշխանությունները, վերջերս ուսումնասիրություններ կատարելով  տրանսպորտի ոլորտում, պարզել էին, որ  թիվ 20  երթուղին շահած «Գյումրու ամուր հիմք» ՍՊԸ-ն  իրավունք  չուներ այդ գիծը շահելու, քանի որ չունի  տրասնպորտային սեփական միջոցներ, մինչդեռ կառավարության որոշմամբ գիծը շահող ընկերությունը պետք է լինի տրասնպորտային միջոցների  50 տոկոսից ավելիի սեփականատեր:

Բացի այդ, ըստ քաղաքային իշխանությունների, Տարոն  Գասպարյանի անվամբ ձևակերպված այս ընկերությունը մեկ տարի շարունակ քոռ կոպեկ չի մուծել համայնքային բյուջե, հետևաբար և Սամվել Բալասանյանը  ընկերությանը զրկել էր հետագա գործունությունից: Չնայած դրան` Վարդան Ղուկասյանի կազմակերպության վարորդները շարունակում էին աշխատել: Սակայն այսօր ոստիկանները ակտավորում էին վարորդներին` տրասնպորտային տեսչության հետ համատեղ չթույլատրելով շարունակել  գործունեությունը: Վարորդները, երկար ժամանակ դիմադրելով ու   հաշիվ պահանջելով, վերջապես գնացին բողոքելու քաղաքապետարան, որտեղ և փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը նրանց առաջարկեց անգործ չմնալու համար այլ համարի  երթուղայիններ վարել:

Վարորդները շվարած չգիտեին` համաձայնե՞լ, թե`ոչ: Հասկանալի է, որ նրանց համաձայնությունը կընկալվի որպես դավանափոխ լինելու նման մի բան , քանի որ Ղուկասյանները չեն հանդուրժում Բալասանյանենց, առավել ևս, երբ իրենց ձեռքից վերցվում է քաղաքի կենտրոնական  հատվածը  սպասարկող եկամտաբեր տրանսպորտային գիծը: Իսկ չհամաձայնել,  նշանակում է  սովից մեռնել… Այնպես որ, վարորդները հայտնվել են  դժվար կացության մեջ, երկու քարի արանքում : Նշենք, որ մինչ թիվ 20 երթուղու համար նոր մրցույթ հայտարարելը,  այսօր այն սպասարկում էր  «Էքպրեսը», որի վարորդները, ամեն կանգառում վզերը երկարացնելով, ուղևորներին նախազգուշացնում էին. «Ժողովուրդ, էլ 20 համար չկա, մոռացեք ու չսպասեք»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Քաղաքացի says:

    բա, Բալասանյանին պատկանող գծերի մասին ինչո՞ւ չես գրում, հը՞… Բալասանյանը քանի՞ գիծ ունի Գյումրիում, գրեք իմանանք

  2. Պարույր says:

    Ինչ եկել է Բալասանյանը մարդ է բռնել տալիս, ես չեմ հասականում, եթե էդ մարդը էդքան շատ է սիրում բռել տալ, թող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նրան ոստիկանապետ նշաանակի , գյումրեցոնց էլ կազատի էդ տարօրինակ Բալասանյանի վարքից:Հաստատ Առավաոտի խմբագրությունը չի դնելու ՛՛տարօրինակ՛՛ արտահայտությունը, համարելով դա վիրավորանք, Բայց Զարուհի Փաստանջանյանն ու մյուսներն ընդհանրապես, որ նախագահի հասցեին մի բան ասեն, ոչ մի բան հաշվի չեք առնի և կդնեք, չէ? դե զգացել ենք նաև , որ դուք բալասանյանին վերաբերող թեմաներին հատուկ վերաբերմունք եք ցույց տալիս, որ իրա խաթրրից չանցնեք ու հանկարծ իրա վրա փոշու կտրոր չիջնի: ԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻԻ, գիտեք ու հասկանում ենք ամեն բան:Բայվ հետաքրքիր է ինչու եք այդքան սիրով դրա նկատմամբ?

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031