Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիի 103 դպրոցի դիմաց անցկացվել է բողոքի ցույց

Հոկտեմբեր 24,2013 19:04

Ցույցն անցկացրեցին դպրոցի վրացական բաժնի ծնողներն ու աշակերտները: Նրանց
խոսքերով Վրաստանի Փախստականների հարցերով նախարարությունը պատրաստվում է
գնել 103-րդ դպրոցի շենքը և բնակեցնել այտեղ փախստականներին: Լալի
Գուգեշաշվիլիի խոսքերով, որը մասնակցում էր ցույցին ուսումնական տարվա
սկզբից, վերանորոգման արդարացումով դպրոցը տեղափոխեցին Վազիսուբանի, սակայն
103-րդ դպրոգի շենքում մինչ այսօր ոչ մի վերանորոգման աշխատանքներ չեն
տարվում:

«Մենք չունենք ոչ մի տեղեկություն, միակ բանը, որ մենք լսել ենք, այն է,
որ դպրոցը պատրաստվում է գնել փախստականների հարցերով զբաղվող
նախարարությունը: Մեզ ոչ ոք ոչինչ չի ասում: Ճիշտ այդպիսի իրավիճակում էր
110-րդ դպրոցը, որը մոտիկ գտնվում: Երեխաներին դուրս բերեցին դպրոցից և
տեղափոխեցին մեր դպրոց, իսկ 110-ի շենքը ծախեցին: Մենք չենք ուզում, որ մեր
երեխաները տուժեն: Եթե մեր խնդրի վրա ուշադրություն չդարձնեն, մենք թույլ
չենք տա, որպեսզի 103-րդ դպրոցի շենքում աշխատի ընտրական տեղամաս: Մենք
կփակենք այն ընտրությունների օրը», -հայտարարեց ցույցի մասնակից Լալի
Գուգեշաշվիլին (103-րդ դպրոցի շենքում կտեղավորվեն Թբիլիսիի Իսանի շրջանի
42 և 43-րդ ընտրական տեղամասերը-խմբ.):

Հարկ է նշել, որ անցած բողոքի ցույցին հայկական բաժնի ծնողները և
աշակերտները մասնակցություն չունեին:

«Մի քանի օր առաջ ես իմացա, որ վրացական բաժնի ծնողները շատ դժգոհ են
դպրոցի տեղափոխումից, և պատրաստվում են ինչ-որ միջոցառումներ ձեռնարկել:
Այսօրվա ցույցի մասին մեզ ոչինց հայտնի չի եղել: Եթե ես իմանայի, անպայման
մասնակցություն կցուցաբերեի: Մենք, ավելի քան որևէ մեկը, ունենք ասելիք:
Ցավոք, ես ոչինչ չգիտեի»,-«Միության» հետ խոսակցության ժամանակ ասաց
հայկական բաժնի աշակերտի ծնող Ռուզան Ավետիսյանը:

«Մի քանի րոպե առաջ ինձ ասացին, որ ցերեկը ցույց է եղել դպրոցի մոտ:
Պարզվում է, որ այսօր 157-րդ դպրոց են գնացել միայն հայկական բաժնի
երեխաները: Եթե ես իմանայի ցույցի մասին, ես իհարկե չեի թողնի իմ երեխային
դպրոց և ինքս էլ կմիանայի ցույցին»,-ասաց հայկական բաժնի ծնող Հայկանուշը:

Նախկին 110-րդ դպրոցը միակն է, որը միանալով ուրիշ դպրոցի, չձուլվեց,
չանհետացավ:

2013 թվի սեպտեմբերին Վրաստանի կրթության նախարարությունը հանկարծ
անհանգստացավ 103-րդ դպրոցի շենքի ճակատագրով: Պարզվեց, որ շենքն իսկապես
վթարային է և ներսում ուսումնական ընթացքն անվտանգ չէ: 2013-2014 ուս.
տարվա սկզբից մեկ շաբաթ անց նախարարությունը որոշում կայացրեց դպրոցը
տեղափոխել այլ շենք մինչև 103-րդ դպրոցի վթարային վիճակի չեզոքացումը:
Հոկտեմբերի 8-ից թիվ 157-րդ դպրոցում, որը գտնվում է Վազիսուբանում արդեն
սկսված է ուսումնական ընթացքը:

 

Վրաստանի հայ համայնք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031