Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Սուրեն Բաղդասարյանի նախագահությամբ, ընթանում է անչափահաս Աննա Պ.-ին առեւանգելու մեջ մեղադրվող Յուրի Գ.-ի եւ Ռուդոլֆ Հ.- ի դատաքննությունը:
Համաձայն մեղադրական եզրակացության` վերջիններիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք նախնական համաձայնության գալով միմյանց եւ ինքնությունը չպարզված անձի հետ և հաստատապես իմանալով, որ Աննա Պ.ն անչափահաս է, առևանգել են վերջինիս:
Մեղադրյալները նախկինում դատված չեն, խափանման միջոց է ընտրվել համապատասխանաբար կալանքը եւ չհեռանալու մասին ստորագրությունը:
Կարդացեք նաև
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ