Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի և Մարսելի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր

Հոկտեմբեր 24,2013 18:17

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը ստորագրել են Երևան-Մարսել համագործակցության համաձայնագիր, համաձայն որի կողմերը պարտավորվել են խորացնել և ամրապնդել հարաբերությունները: Սույն համաձայնագրի ստորագրումն, ըստ էության, դեռևս 1992թ-ին ստորագրված ու 2001 և 2007թթ-ին վերակնքված համագործակցության համաձայնագրի շարունակականության ապահովման նպատակ ունի:

Ստորագրված համաձայնագրով երկու քաղաքների միջև կիրականացվի տեղեկատվության և փորձի փոխանակում այն ոլորտներում, որոնք յուրաքանչյուր քաղաքի զարգացման գործընթացում ունեն կարևորագույն ազդեցություն: Մասնավորապես, կյանքի կկոչվեն փոխշահավետ ծրագրեր՝ մշակույթի, տնտեսության և զբոսաշրջության, կրթության, սոցիալական, առողջապահության, ինժեներական և քաղաքաշինության կառավարման, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում:

Ստորագրման հանդիսավոր արարողությունից հետո, Երևանի և Մարսելի քաղաքապետերը պատասխանել են լրագրողների հարցերին:

«Այսօր մենք այստեղ ենք Երևանի քաղաքապետի հրավերով և շատ ուրախ եմ լինել Երևանում: Մեր պատվիրակության անդամները տարբեր բնագավառների ներկայացուցիչներ են և մենք բոլորս մեծ ուրախությամբ ենք եկել Երևան: Այսօր մենք ստորագրեցինք համագործակցության նոր համաձայնագիր, որով նոր սկիզբ կդնենք նաև մեր փոխգործակցությանն ու էլ ավելի  կսերտացնենք մեր երկու ժողովուրդների միջև առկա բարեկամությանը»,- նշել է Մարսել քաղաքի սենատոր-քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ համոզմունք է հայտնել, որ ստորագրված համաձայնագրի շրջանակում, կարճ ժամանակ անց կողմերը հպարտությամբ կներկայացնեն համագործակցության նոր արդյունքները. «Ստորագրված համաձայնագրով մենք թարմացրեցինք երկու քաղաքների միջև առկա փոխգործակցության ոլորտները: Արդեն 21 տարի է ինչ Երևանն ու Մարսելը համագործակցում են և արդեն ունենք արդյունքներ ոչ միայն խոսքերով, այլև փաստերով: Երկու քաղաքներն ունեն մեծ ձեռքբերումներ և ես վստահ եմ, որ այս համաձայնագրի շնորհիվ մենք կկարողանանք էլ ավելի ընդլյանել համագործակցության շրջանակաները, ինչն իր հերթին օգտակար կլինի նաև երկու քաղաքաների բնակիչների համար: Օգտվելով առիթից, ուզում եմ այս համագործակցության համար շնորհակալություն հայտնել Մարսելի մեր հայ համայնքին, որն իր մեծ դերակատարումն ունի երկու քաղաքների միջև ձևավորված գործընկերային հարաբերությունների զարգացման գործում: Այս համաձայնագրով ավելի կամրապնդվի նաև երկու ժողովուրդների միջև առկա դարավոր բարեկամությունը և մենք կկարողանանք կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք նախանշել ենք»,- ընդգծել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031