Հոկտեմբերի 24-ին Լատվիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահներ Անդրեյ Կլեմենտեւը, Ինեսե Լիբինա-Էգներեն եւ պատգամավոր Դանա Ռեյզնիեցե-Օզոլան Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ ու ծաղիկներ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին` լռությամբ հարգելով մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, դիտեցին ցուցանմուշները, ծանոթացան Հայոց Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին:
Հյուրերը գրառում կատարեցին Պատվո հյուրերի հուշամատյանում: