Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայ ավետարանչական ընկերակցությանը վաճառած հողերը հանդիսանում են ԱՄՆ-ի սեփականությունը, որը հակասում է մեր Սահմանադրությանը. Ալեքսանդր Ամարյան

Հոկտեմբեր 24,2013 17:49

Հայաստանի Հանրապետության հողերը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տարբեր տարիների վաճառվել են Հայ ավետարանչական ընկերակցությանը, որը ոչ թե բարեգործական, այլ կրոնական կառույց է:

Այդ կազմակերպությունը դեռևս 2000 թվականից ՀՀ կառավարության կողմից գրանցվել է իբրև բարեգործական ընկերություն, սակայն 2005 թվականից դարձել է կրոնական: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը` հավելելով, որ ընկերակցության կողմից գնված բոլոր հողերը հանդիսանում են ԱՄՆ-ի սեփականություն, որը հակասում է մեր Սահմանադրությանը:

Ըստ Ամարյանի, բոլոր աղանդավորական շարժումների հիմքում իշխանությունն ու փողն են: «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ կազմակերպությունները ֆինանսավորում են Հայ առաքելական եկեղեցու դերը նվազեցնելու համար, սակայն դա միայն իրականության մի մասն է: Միայն դրա համար ոչ ոք գրանտ չի տա: Ընդդիմադիր շարժումները ևս ֆինանսավորվում են այդ կառույցների կողմից»,-ընդգծեց նա:

Այժմ բանախոսն ուսումնասիրում է Գյումրիում ընթացող դատական գործը: Հենց քաղաքի կենտրոնում Հայ ավետարանչական ընկերակցությանն է վաճառվել հողատարածք, որը այժմ ԱՄՆ-ի սեփականությունն է: ԱՄՆ-ին է պատկանում նաև Բաղրամյան 18 հասցեում գտնվող նրանց կենտրոնը, ինչպես նաև տարածք՝ Վանաձորում:

«Ես դա պարզել եմ վերջերս` Գյումրիում Մկրտիչ Գրիգորյանի դատավարության ընթացքում: Նաև պարզել եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինները մեր հողերը վաճառել են հայ ավետարանչական ընկերակցությանը, որի կանոնադրության մեջ նշված է, որ իրենց ողջ գույքը պատկանում է ամերիկյան գրասենյակին»,-հայտնեց Ամարյանը:
Ալեքսանդր Ամարյանը առաջիկայում պատրաստվում է հրապարակել իր ձեռքի տակ եղած փաստերը, որոնց մեջ են առքուվաճառքի հետ կապված բոլոր փաստաթղթերը:

Վերջինս նշեց նաեւ, որ հարկային տեսչության և աշխատանքի տեսչության համար մեծ աշխատանք կա` հաշվի առնելով, որ Հայ ավետարանչական ընկերակցության Գյումրիի մասնաճյուղը շենքերի կառուցման, շինարարության, վերանորոգման համար ահագին մարդկանց է ընդունել աշխատանքի, բայց որևէ մեկը գրանցված չի եղել: «Այսինքն` թաքնված աշխատուժ»,- տալով կատարվածի իրավական որակումը, ասաց կենտրոնի ղեկավարը:

Ինչպես Ալեքսանդր Ամարյանը տեղեկացրեց, Գյումրիում Մկրտիչ Գրիգորյանը հիշյալ կառույցի համար լիազորագրով կատարել է մի շարք գործարքներ, 10 տարի աշխատել է նրանց համար, շատ բան ձեռք բերել, վերջում իրեն ասել են` մենք քեզ աշխատավարձ չենք տալիս, քանի որ դու մեր աշխատողը չես:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031