Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Սկզբում փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն: Հաջորդ տարի կփոխենք համազգեստը»

Հոկտեմբեր 24,2013 17:54

ՀՀ ոստիկանության և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի միջև համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 24-ին հյուրընկալել էր ՀՀ ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը:
Բարձր գնահատելով ոստիկանության և համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի շինարարական մեքենաների և երթևեկության կազմակերպման ամբիոնի միջև համագործակցությունը`կադրերի պատրաստման հարցում` ոստիկանության կողմից ցուցաբերած պատրաստակամությունը, ուսումնական պրակտիկանների պատշաճ կազմակերպման և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ հասարակական կարգի պահպանման արդյունավետության համար, ԵՃՇՊՀ-ի, գիտական խորհուրդը հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում օրինականության պահպանման գործում ունեցած ավանդի համար և ծննդյան 55 ամյակի կապակցությամբ որոշեց`ոստիկանապետ գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանին պարգևատրել ԵՃՇՊՀ-ի ոսկե մեդալով:
ՀՀ ոստիկանապետը իր խոսքում կարևորեց համալսարանի հետ համագործակցությունը նշելով, որ այն տարիների ավանդույթ ունի: Միևնույն ժամանակ ընդգծեց ճանապարհային ոստիկանության կադրերի ուսուցման գործում համալսարանի ավանդը: Հանդիպումը անցավ ընկերական, անկեղծ և ջերմ մթնոլորտում: Ուսումնադասախոսական կազմը ոստիկանապետին ուղղեց իրենց հետաքրքրող հարցերը, որոնցից ոչ մեկը անպատասխան չմնաց: Անդրադառնալով ոստիկանության դերի և նրա նկատմամբ վստահության բարձրացման հարցին Վլադիմիր Գասպարյանը ասաց. «սկզբում փորձեցինք շտկել համազգեստի մեջ եղած մարդուն: Հաջորդ տարի կփոխենք համազգեստը: Ինչպես ասում են`հին գինին հին տիկերում,նոր գինին`նոր տիկերում»:
Կողմերը քննարկեցին հետագա համագործակցության ծրագրերի հնարավորությունը: Այդ ուղղությամբ նախանշվեցին մի քանի ոլորտներ:
«Ոստիկանության համակարգի ճանապարհային ոստիկանության բազմաթիվ սպաներ իրենց ուսումնական մկրտությունը սկսել են Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանից: Այսօր արդեն անհրաժեշտ է նոր լիցք հաղորդելու այդ համագործակցությանը, քանի որ գնալով գիտությունը զարգացում է ապրում և կան բազմաթիվ հարցեր, որոնք գիտական մոտեցում են պահանջում: Մենք ունենք բոլոր հնարավորությունները ընդլայնելու այդ համագործակցությունը և ՀՀ ոստիկանության ակադեմիայի և տարբեր հետազոտական բազմաթիվ աշխատանքների ուղղությամբ»,- իր ողջույնի խոսքում նշեց ԵՃՇՊՀ ռեկտոր տ.գ.դ. պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը:
 ԵՃՇՊՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031