Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գուրգեն Արսենյան. «Դպրոցին դե՛մ չեմ, Հայաստանի հաշվին արտոնություններին եմ դեմ»

Հոկտեմբեր 24,2013 17:01

Դիլիջանի միջազգային դպրոցին հարկային ու մաքսային արտոնություններ տրամադրելու հարցը հասարակության տարբեր խավերի կողմից միանշանակ չի ընդունվել:

Խորհրդարանում այդ օրինագծին «դեմ» էր քվեարկել ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ասելով , թե «դեմ է ՀՀ սուվերեն շահերը փողով փոխելուն»:

Իսկ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էլ տարակուսանք էր հայտնել. «Իշխանության այլ ներկայացուցիչներ իրենց ելույթներում ակնարկեցին, որ եթե ԱԺ-ն տրամադրում է արտոնություններ, ապա Ռուբեն Վարդանյանը շարունակում է իրականացնել այդ ծրագիրը, եթե չի տալիս, նա դադարեցնո՞ւմ է այդ ծրագիրը»:

ՀՀ կառավարությունը երեկ պաշտոնապես հաստատել է «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագիրը, այն իրականացնող կազմակերպությունների ցանկը: Որոշման ընդունմամբ ստեղծվում է համապատասխան ենթաօրենսդրական դաշտ` «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին» ՀՀ օրենքի կիրառման համար: Հաջորդ որոշմամբ հաստատվել է նշված օրենքով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառության կարգը:

Aravot.am-ի հարցին, իր կարծիքով որո՞նք են Հայաստանի համար Դիլիջանի դպրոցի տված օգուտներն ու վնասները, պարոն Արսենյանը պատասխանեց, որ սկզբունքորեն դեմ չէ որեւէ դպրոցի կամ կրթական ծրագրի իրականացմանը մեր երկրում՝ ինքը դեմ է երկրի հաշվին լավություն անելուն. «Ես միշտ էլ դեմ եմ քվեարկել, երբ հարցը վերաբերվել է Հայաստանի հաշվին ցանկացած արտոնություն տրամադրելուն»:

Նրա ձեւակերպմամբ, իշխանություններն իրենց ապաշնորհությունը քողարկում են այս կամ այն նախագծին արտոնություններ տրամադրելով, մինչդեռ ինչ-որ մեկի՝ փող բերելը Հայաստան, ամենեւին էլ լավություն չէ: «Այդ իշխանություններն են անճարակ ու ապաշնորհ, ոչ թե հայ ժողովուրդը, որովհետեւ, եթե ժողովուրդն ապաշնորհ լիներ, դրսում այդքան հաջողությունների չէր հասնի»,-ասաց նա:

«Ռուսաստանից տարեկան միլիարդներով տրանսֆերտներ են մտնում Հայաստան, այսինքն՝ այդ մարդիկ լավություն են անում, որ այդպես է՝ թող նրանց էլ արտոնություններ տան»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031