Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեղծել է խնայող շարժիչ, բայց առայժմ ֆինանսներ չկան

Հոկտեմբեր 24,2013 16:44

Ինժեներ Արմեն Ջաղացպանյանը ստեղծել է նոր տիպի շարժիչի գյուտ, որն անհամեմատ խնայող է, քան մինչև հիմա գոյություն ունեցող շարժիչները։ Նրա գաղափարն արդեն տեղադրված է հայտնի կայքում:  Հեղինակի համոզմամբ, իր գյուտի շնորհիվ կխնայվեն ոչ միայն մոլորակի վառելիքի պաշարները, այլև կապահովվի մթնոլորտի մաքրությունը՝ այրված գազերից։ Գաղտնիք չէ, որ օրեցօր ավելանում է մեքենաների թիվն աշխարհում, դրա հետ միասին ավելանում են մթնոլորտ արտանետվող գազերը, գնալով պակասում են նավթի պաշարները։ Արմեն Ջաղացպանյանի ստեղծած շարժիչի պարագայում արտանետումները ձգտում են 0-ի:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ջաղացպանյանը նշեց, որ իր ստեղծած ներքին այրման շարժիչն ավելի քան 2 -2, 5 անգամ խնայում է վառելիքի ծախսը: «Ուղղակի պետք է լինեն պատրաստի փորձանմուշներ, վերջնական արդյունքները այդ դեպքում կերեւան: Հնարավոր է՝ մինչեւ երեք անգամ էլ խնայի այս շարժիչը»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինժեները գյուտը ներկայացնելու եւ ֆինանսավորման խնդիր ունի: Նա նաեւ համոզված է, որ գյուտի իրականացումը ոչ միայն կբարձրացնի Հայաստանի հեղինակությունը մեքենա արտադրող և նավթ արդյունահանող երկրների աչքին, այլև իրական օգուտ կբերի ողջ մարդկությանը։

«Գյուտը ստացել է Հայաստանի պատենտ եւ միջազգային ընթացակարգով՝ Մտավոր սեփականության միջազգային կազմակերպության միջոցով, ամբողջ աշխարհում պատենտավորման գործընթաց իրականացնելու փուլում ենք: Սկզբի համար դժվարը ֆինանսավորման հարցն է: Անհրաժեշտ է մոտավորապես $100000-150000 գումար, որպեսզի ստացվի մի քանի փորձանմուշ, որոնցից մեկը կլինի քիչ թե շատ աշխատունակ, հնարավոր կլինի փորձարկումներ կատարել եւ ցուցադրել: Գլոբալ առումով՝ արտադրություն, գործարան եւ այլն՝ այդ ուղղությամբ դեռ չեմ մտածում, որովհետեւ մեծ ծախսերի հետ է կապված: Առաջի քայլը ֆինանսավորումն է:

Իր գյուտի մասին Արմեն  Ջաղացպանյանը իրազեկել է կառավարությանը, ՀՀ նախագահին, ասում է. «Կառավարությունը փորձում է ինչ-ինչ լծակներ գտնել, որովհետեւ նման գործերը սովորաբար ֆինանսավորվում են վենչուրային հիմնադրամներից, մինչդեռ մեր երկրում նման հիմնադրամներ չկան: Ամեն դեպքում, ինձ խոստացել են, որ տարվա վերջին Հայաստանում եւս կստեղծվի վենչուրային հիմնադրամ եւ կկարողանան աջակցել»:

Հավելենք, որ մեր զրուցակիցը ինժեներական ոլորտում երկարամյա փորձ ունի, աշխատում է Պրոգրես տեխ Արմենիա ձեռնարկությունում, որը զբաղված է ինքնաթիռների նախագծմամբ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031