Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյան. «Հինգ տարի պատգամավոր եմ եղել, բայց չեմ նպաստել, որ ՀՀ քաղաքացին իրեն արժանապատիվ զգա» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2013 16:40

«Ժառանգություն» խմբակցության անունից ելույթ ունեցող ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նորընտիր ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսօր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը քննարկելիս ասաց, որ իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին. «Մենք դեմ ենք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ իմ, աշխատավարձի բարձրացմանը»:

Տիկին Փոստանջյանի ելույթը համեմված էր ինքնաքննադատական եւ քննադատական նոտաներով: Նա ասաց, որ ամեն հանդիպմանը ՀՀ քաղաքացիները հարց են բարձրացնում պատգամավորների առջեւ՝ կբարձրանա՞ արդյոք եւ որքա՞ն կբարձրանա աշխատավարձը: Ապա նկատեց, որ որեւէ հուսադրող բան չունի ասելու մեր համաքաղաքացիներին, քանի որ աշխատավարձերի էական բարձրացում չի լինելու ոչ ուսուցիչների, ոչ մյուս ոչ բարձրաստիճան պաշտոնյաների համար, էականորեն բարձրանալու են միայն քաղաքական էլիտայի աշխատավարձերը: «Ես ստանում եմ 240 հազար դրամ եւ լավ չեմ աշխատում, մանկավարժը, որ 100 հազար է ստանում՝ ինձնից շատ բան է անում»,-ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը:

Որպես իր եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների վատ աշխատանքի արդյունք, տիկին Փոստանջյանը նշեց այն, որ մեր քաղաքացիները ավելի են հարստահարվում, չեն զգում, որ իրենց կյանքը բարելավվում է, եւ այս պայմաններում տիկին Փոստանջյանը անբարոյական համարեց պատգամավորների աշխատավարձի բարձրացումը:

«Նույն պարոն Աբրահամյանի աշխատավարձը ինչի՞ պիտի բարձրանա»,- նայելով դեպի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմը՝ հարցրեց տիկին Փոստանջյանը, ապա շրջվելով, շարունակեց՝ «նույնը՝ իմը, ես հինգ տարի եղել եմ պատգամավոր, բայց չեմ կարծում, որ նպաստել եմ, որ ՀՀ քաղաքացին գոնե արժանապատիվ զգա իրեն»:

Տիկին Փոստանջյանն ասաց, որ իրենց խմբակցությունը առաջարկ է ներկայացնելու՝ բարձրաստիճան պաշտոնյաներին եւ քաղաքական էլիտային հանել այս նախագծից եւ բարձրացնել միայն պետական ծառայողների աշխատավարձերը, եւ միայն այդ դեպքում իրենք կողմ կքվեարկեն, հակառակ պարագայում իրենց խմբակցությունը դեմ է քվեարկելու՝ իրենց սեփական եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանը»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031