Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ փորձագետ. Համալսարանի դոցենտը չի հասնում դպրոցականի հետեւից (Տեսանյութ եւ ձայնագրություն)

Հոկտեմբեր 24,2013 16:21

Ադրբեջանցի հակերների վերջին հարձակումը եղել է անցյալ ուրբաթ-շաբաթ օրերին, ինչի արդյունքում հայաստանյան մոտ 40 կայք կոտրվել է: Ճիշտ է, տեղեկատվության առումով լուրջ վնասներ հայկական կողմը չի կրել, բայց նյութական վնասներ եղել են: Այսօր «Հենարան» ակումբում այս մասին ասաց տեղեկատվական տեխնոլոգիաների գծով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Ըստ նրա, վերջին, տեղեկատվական ամենալուրջ պատերազմը եղել է 2000 թվականին: Դրանից հետո հայ հաքերների կողմից լուրջ հարձակումը եղել է ադրբեջանցի հայտնի մարդասպան Սաֆարովին արտահանձնելու հետ կապված` երկու տարի առաջ: Հայ հաքերները կոտրել են անգամ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահական կայքը:

Փորձագետի ներկայացմամբ, այսօր Ադրբեջանում մի հաքերային խումբ է գործում, որն ունի «ԱնտիԱրմենիա» անունը, որի բոլոր կիբերհանցագործություններն ուղղված են Հայաստանի տեղեկատվական դաշտի դեմ:

Սամվել Մարտիրոսյանի խոսքերով, վերջերս Թուրքիան կիբերհարձակումներից զերծ է մնում, քանի որ ավելի լուրջ խնդիրներ ունի իր երկրում: Նրա մեկնաբանությունները` տեսանյութում

Իսկ որքանո՞վ են պաշտպանված հայկական պետական կայքերը, մասնավորապես` ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության, ՀՀ նախագահի եւ այլն: Պարոն Մարտիրոսյանի խոսքերով, այդ կառույցները օրինակ` ԱԱԾ-ն իր բնույթով գործում է փակ եւ փորձագետների հարցերին հստակ չեն պատասխանում. «Որքան գիտեմ 2011-ին պետական հատվածի անվտանգությունը հանձնված է ազգային անվտանգության ծառայությանը եւ այդ ժամանակվանից պետական դաշտը վերահսկվում է»:

Ըստ փորձագետի, վատ վիճակում է ԼՂՀ կառավարությունը, որի կայքերը ժամանակ առ ժամանակ ենթարկվում են հարձակման: Պարոն Մարտիրոսյանի խոսքի շարունակությունը` ձայնագրությունում

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/116833102″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]

Պարոն Մարտիրոսյանի խոսքերով, ինչքան ավելի զարգացած է երկիրը՝ այնքան ավելի շատ են խնդիրները: Օրինակ` Էստոնիայի ամբողջ պետական համակարգը մի օր կոլապսի է ենթարկվել հաքերների կողմից, այն բանի համար, որ սովետական մի զինվորի մասին բացասական տեղեկատվություն է հրապարակվել:

Փորձագետի խոսքերով, տեղեկատվական տեխնոլոգիաների ամենլուրջ պրոբլեմն այն է, որ մարդկության գիտակցությունը ավելի դանդաղ է զարգանում, քան տեխնոլոգիաները:

«Որքան էլ նոր տեխնոլոգիաները փորձես զարգացնել, մինչեւ դասախոսը դառնա դոցենտ, պրոֆեսոր, դպրոցականները նրանից առաջ են ընկնում: Այսօր շատ քիչ համալսարաններ կան, որ հասցնում են ՏՏ ոլորտի կրթություն տալ»:

Հայաստանը ինտերնետի հասանելիության, տարածվածության, առումով համարվում է առաջատար:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031