Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին անվանեց «ցինիկ եւ կեղծ բարեպաշտ»

Հոկտեմբեր 24,2013 15:45

«Ամեն մի ցինիկի եւ կեղծ բարեպաշտի պատրաստ չեմ պատասխանել»,- Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը` հակադարձելով ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը` խիստ քննադատելով նախագիծը: Նրան զարմացրել են հատկապես ընդդիմադիր պատգամավորների այն հայտարարությունները, թե իրենք լինելով ընդդիմություն՝ կողմ են քվեարկելու այս նախագծին: «Իմ համեստ և անձնական պատկերացմամբ՝ ընդդիմություն լինելով և Պռոշյանի գյուղապետի սպանությունը բացահայտողի թիվ մեկ դերում լինելով՝ չեն գնում և կողմ քվեարկում Ավետիք Բուդաղյանի սպանությունը պարտակած դատախազի թեկնածուին, և ոչ էլ համաձայնում են դեսպանի պաշտոն ստանալուն: Սա ի իմիջիայլոց, պարզապես փաստերը ճշգրտելու համար»,- ասաց Փաշինյանը:

Հավելենք, որ այն ընդդիմադիր պատգամավորը, որը հայտարարել էր, թե կողմ է քվեարկելու նախագծին՝ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Բարոն says:

    Հարգելի Մինասյան, Փաշինյանը ԻՐԵՐԸ կոչել է իրենց անուններով

  2. Գայանե says:

    Լարից ընկած դաշնակներ

  3. Ստեփան Վարդանըան says:

    Իսկական կեղծ բարեպաշտները դուք եք, պարոն Մինասյան, որ խոսքերդ ու գործերդ իրար հակասում են…

  4. Անահիտ says:

    Եթե Փաշինյանը կեղծ չէ, ապա առնվազն պետք է վայր դնի մանդատը, թեկուզ այն պատճառով, որ հանդիսանում այն խմբակցության անդամը, որի դաշինքը իրեն չի վստահում, մնացած իր արածը ընդամենը դեմագոգիա է, ուրիշ ոչինչ: Կամ այդ դեպքում նա առնվազն պետք է հրապարակային հայտարարի, որ իր աշխատավարձի ավելացումն ուղարկում է մանկատանը կամ կոնկրետ գործազուրկի ընտանիքի: Նա հաշվի չի առնում, որ ընդամենը մի քանի տասնյակ պաշտոնյաներից բացի, օրինագիծը վերաբերվում է նաև հարյուրապատիկ ավելի շարքային աշխատողների: Ստացվում է, որ Փաշինյանը դեմ քվեարկելով, դեմ է բնակչության մի ստվար հատվածի սոցիալական վիճակի բարելավմանը:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031