Հոկտեմբերի 24 -ին, ժամը 16.00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Գերագույն խորհրդի պատգամավոր, տեխնիկական գիտությունների թեկնածու Հովիկ Աղազարյանի եւ քաղաքական գիտությունների դոկտոր Լեւոն Շիրինյանի «Դեմ առ դեմ» բանավեճը Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելու տնտեսական եւ քաղաքական հեռանկարների շուրջ:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: