Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ընկերության տնօրենը դիմել է գլխավոր դատախազին

Հոկտեմբեր 24,2013 15:15

«Հասառ» ՍՊ ընկերության տնօրեն Սամվել Հարությունյանը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին:

Նա տեղեկացնում է, որ 20.08.2013թ. եւ 23.09.2013թ-ին հաղորդումներ է տվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթուն բաժնում ՝«Հասառ» ՍՊ ընկերության եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲ ընկերության միջեւ 2006թ.սեպտեմբերի 1-ին կնքված «Բնական գազի մատակարարման մասին» թիվ 0442065 պայմանագրի 2-րդ հավելվածը կեղծելու մասին:

Ս. Հարությունյանը տեղեկացնում է, որ դատական գործընթացների ավելի քան 20 ամիսների ընթացքում, փաստաթղթերի մեջ եղել է միայն իր կողմից ներկայացված պայմանագրի ստույգ հավելվածը, համաձայն որի, «ՀայՌուսգազարդը» պարտավոր էր մատակարարել գազ, ամեն ամիս, շուրջ տարի:

Ընկերությունն ըստ դիմումատուի, վերաքննիչ դատարան է ներկայացրել մեկ այլ պայմանագրի տարբերակ, ըստ Ս.Հարությունյանի «կեղծված տարբերակը», որով «իբր պարտավորություն չի ունեցել ապրիլից հոկտեմբեր գազ մատակարարելու, ուստի այդ ամիսներին ցրտահարված բույսերի համար պատասխանատվություն չի կրում»: Խոսքն այն մասին է, որ գազամատակարարումը չի վերականգնվել, եւ ջերմոցներում գտնվող բույսերը ցրտահարվել են: Ս.Հարությունյանի տեղեկացմամբ, իրեն հասցված վնասը կազմել է 44.925.714 ՀՀ դրամի չափով:

Տնօրեն Հարությունյանը դատախազին ուղղված դիմումում հայտնում է նաեւ, որ ՓԲ ընկերությունը պայմանագիրը կեղծել է իր պայմանագրի լուսապատճենի հիման վրա:

Առկա է նաեւ փորձագիտական կենտրոնի կողմից տրված եզրակացությունը:

Ոստիկանության փորձագիտական կենտրոն հրավիրված «ՀայՌուսագազարդի» ներկայացուցիչը, ըստ Հարությունյանի, չի հերքել , որ օգտագործել է դիմումատուի օրինակից վերցված պատճեն, սակայն դրանով հանդերձ, քրեական գործ չի հարուցվել, հետաքննիչը մերժել է այն: Տնօրենը խնդրում է վերացնել հետաքննիչ Ա.Գրիգորյանի կայացրած որոշումը եւ հարուցել քրեական գործ:

Հետաքննիչն իր մերժման որոշման մեջ ակնարկել էր, թե կողմերի միջեւ լրացուցիչ համաձայնագիր է կնքվել, եւ վիճարկվող հավելվածն էլ վերաշարադրվել է նույն բովանդակությամբ, հետեւաբար, արարքում բացակայում է հանցագործության հանցակազմը, քանի որ ըստ հետաքննիչի, ոչ թե փաստաթուղթ է կեղծվել, այլ պայմանագրում լրացում է կատարվել:

Հետաքննիչը սակայն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ պայմանագրում անգամ «լրացում կատարելը» եղել է առանց կողմի գիտության եւ մասնակցության:

 Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031