Արցախյան ազատամարտի հրամանատարների հայտարարությունը Զգուշացում զորիբալայաններին.
Մենք` որպես Արցախյան ազատագրական պատերազմի հրամանատարներ, զինված պայքարով ու արյամբ վաստակած իրավունքով մեր մարտական ընկերների, Հայրենիքի համար զոհված հայորդիների և նրանց սերունդների անունից հայտարարում ենք.
Հայաստանի ինքնիշխանությունը, նրա տարածքային ամբողջականությունը, այդ թվում` Արցախի ազատագրված հողերը կամ դրանց որեւէ մասը մեկ այլ պետությանը կամ վերպետական կառույցին զիջելու, ինչպես նաև այդ արժեքները սակարկության առարկա դարձնելու վերաբերյալ հրապարակային հայտարարությունները կամ գաղտնի համաձայնությունները դիտվելու են որպես պետական և ազգային դավաճանություն:
Ուստի նման դավաճանական գաղափարների հեղինակներն ու տարածողները պատասխանատվություն են կրելու օրենքի եւ համազգային դատաստանի առջեւ:
Կարդացեք նաև
Արցախյան ազատամարտի դաշտային հրամանատարներ
Վլադիմիր Աղասարյան` Ասկերանի պաշտպանական շրջանի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
Վահան Բադասյան` Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ներկայումս` Արցախի ԱԺ պատգամավոր
Հենրիխ Հակոբյան` Ստեփանակերտի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի (լեգենդար Բեկոր Աշոտի գումարտակ) հրամանատար
Արթուր Սարգսյան` Հադրութի պաշտպանական շրջանի 4-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
Ժիրայր Սէֆիլյան` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
Ռոմելս Ֆաթյան` Հադրութի պաշտպանական շրջանի 2-րդ գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» շքանշանի ասպետ
Բա պ–ն Բալայան՛ տեսնում եք թէ ինչ անհարմար վիճակի մեջ եք ընկել։ Պատվիրատուներին ոչինչ չի լինի, իսկ դուք վարքաբեկվեցիք։
Հարգելի հրամանատարներ,տղերք, Զորի Բալայանը հող տվող չի,սակարկող չարչի չի,ամեն մարդու թայ չի:Ինչքան շուտ մոռացաք մեր մարտական ընկերոջը:Միանում եմ Ձեր հայտարարությանը այն հասցեագրելով աշխարհին:Մենք պահելու ենք մեր ընկերների արյամբ ազատագրված հայրենիքը:Վստահ եմ,որ Զորին մեր կողքին է: