Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանը` ի պատասխան Զարուհի Փոստանջյանի. «Այսուհետ պետք է լինելու մեզ պաշտպանել Զարուհի Փոստանջյանից

Հոկտեմբեր 24,2013 14:46

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,օրեր առաջ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին կոչով, որպեսզի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի կողմից իր նկատմամբ ոտնձգություններ իրականացնելու ցանկությունը բացառելու համար միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տվյալ պատգամավորները հնարավորություն չունենան մոտենալ իրեն, ինչպես նաեւ չօգտագործեն ՀՀ ԱԺ ամբիոնը իրեն վիրավորելու եւ իր անձի շուրջ թշնամական մթնոլորտ ստեղծելու համար:

Aravot.am-ը տիկին Փոստանջյանից հետաքրքրվեց` գործընթացն ի՞նչ փուլում է գտնվում: Նա պատասխանեց. «Կա Հովիկ Աբրահամյանի պատասխանը, ինչը հրապարակային է, կարող եք ծանոթանալ»:

Հարցին` արդյոք պատասխանը բավարարո՞ւմ է, Զ. Փոստանջյանը պատասխանեց. «Ես պատրաստվում եմ որոշ պարոնների նկատմամբ հայց ներկայացնել դատարան»:

Խնդրեցինք մեկնաբանել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի այն գրառումը, որտեղ նա «հետապնդման զառանցանքը համարում է հոգեկան հիվանդություն»: Ի պատասխան տիկին Փոստանջյանն ասաց. «Այո, նրա, ինչպես նաև մի քանի այլ պատգամավորների դեմ հայց եմ ներկայացնելու դատարան»:

[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/116840836″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]
Այս մասին մեկնաբանություններ ստացանք ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանից: Նա պատասխանեց. «Կխնդրեի Ձեզ, ինձ այլևս Զարուհի Փոստանջյանի հետ կապված որևէ հարցադրում չանեիք: Չեմ կարծում, որ դրա կարիքը կա և դա լուրջ է: Իսկ եթե ավելի հումորով մոտենանք հարցին, ապա այսուհետ պետք է լինելու մեզ պաշտպանել Զարուհի Փոստանջյանից, մենք պիտի ձևերը գտնենք հասկանալու, թե ինչպես»:
[soundcloud url=”https://api.soundcloud.com/tracks/116841702″ width=”100%” height=”166″ iframe=”true” /]

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Hakob says:

    այո, և ոչ միայն դեպուտատներին է պետք պաշապնել, այլ նաև բոլորին: ուղղակի հոգնացրիք ձեր Զարուհիով: ուրիշ հարցեր չուենք՞ պեպուտատներրից պարզաբանելու:
    ժուռնալիստները շատ վատ գործառռույթ են կատարում էս ամենի մեջ: լինի “Ազատություն” ռադիոկայանի դեպքում , դա առավել քան ապրզ է: դրսից սնվում են ու դրսի պատվեն էլ կատարում են: իսկ մննացածը՞, որ արդեն երչկար ժամանակ է մանդրանց ականջները սզոցում են Զարուհիի “հերուսություններով”: ի՞նչն է ձեր շարժառիթը:

  2. Կարեն says:

    Սաղավարտով եկեք խորհրդարան, նույնը առաջարկեք ձեր զգայուն և անպաշտպան կուսակցական գործընկերներին։

  3. Maxim says:

    Ամեն ժողովուրդ արժանի չէ՝ ԶԱՐՈՒՀԻ ունենալ: Տեսեք ովքեր են քննադատում ԶԱՐՈՒՀՈՒՆ:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031