ԵԽԽՎ պատվիրակությունում ՕԵԿ-ը կներկայացնի խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի կողմից երեկ հաստատված միջազգային պատվիրակությունների ձեւավորման նոր կարգի համաձայն՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում «Ժառանգությանը» կփոխարինի ՕԵԿ-ը:
Բիշարյանի խոսքով, երբ ձեւավորվում էր խորհրդարանական պատվիրակությունը, ՕԵԿ-ը ներկայացրել է Մհեր Շահգելդյանի թեկնածությունը, բայց որոշում ընդունվեց, որ պատվիրակությունների կազմը կփոփոխվի ռոտացիոն կարգով, մեկ տարի անց. «Մեր խմբակցությունը մեկ տարի սպասեց, հիմա ռոտացիան եղավ եւ Մհեր Շահգելդյանն այլեւս կներկայացնի ՕԵԿ խմբակցությունը`ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությունում»:
Բիշարյանը նաեւ հավելեց, որ մինչ պատվիրակությունների ձեւավորման նոր կարգի ընդունումը՝ պատվիրակության կազմում իշխանության երեք ներկայացուցիչ կար, մինչդեռ ընդդիմությունը ներկայացնում էին հինգ պատգամավոր: Այս փոփոխությունից հետո պատվիրակության կազմը կբաժանվի հավասարապես`չորս ընդդիմադիր եւ չորս իշխանական պատգամավորների միջեւ:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ