Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի ուղեկիցները թույլ չտվեցին լրագրողներին մոտենալ նրան (Տեսանյութ)

Հոկտեմբեր 24,2013 14:13

Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր՝ Անի Մխիթարյան) շարունակվում է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դատն՝ ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի: Ինչպես տեղեկացրել ենք, Սուրիկ Խաչատրյանը եկավ դատարան՝ ապացուցելու, որ իսկապես հայցն ինքն է ներկայացրել, դա իր ստորագրությունն է եւ որ Մարտին Զիլֆուղարյանն իր շահերն է ներկայացնելու դատարանում:

Սուրիկ Խաչատրյանը դատարանում այս հարցերը պարզելուց հետո հարցրեց՝ կարո՞ղ եմ գնալ: Դատավորն ասաց, որ դա հայցվորի իրավունքն է, ինչից հետո Սյունիքի նախկին մարզպետն իր կազմով արագ հեռացավ: Լրագրողների հարցերին՝ ինչո՞ւմ է Սամվել Հարությունյանը զրպարտել ձեզ, նա այդպես էլ չպատասխանեց: Նրա ուղեկիցները թույլ էլ չտվեցին, որ որեւէ մեկը մոտենա նրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Լիցքաթափված լիսկան դեռ ջանդամը, նայեք նրան ուղեկցող ստրուկներին։

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031