Լրահոս
Օրվա լրահոսը

Վրեժխնդրության վնասների մասին

Հոկտեմբեր 24,2013 13:50

Վրաստան այցելած Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին հարեւան երկրի վարչապետի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նախ դրվատեց Իվանիշվիլիին՝ իր պաշտոնից հրաժարական տալու պատրաստակամության համար, եւ հետո խոսեց այն մասին, որ եվրոպական հասարակության մեջ վրեժխնդրության համար չպիտի տեղ լինի, իսկ ընդդիմությունը դեմոկրատական պետական համակարգի անհրաժեշտ մասն է: Ձեւակերպումը բավականին դիվանագիտական է, սակայն իմաստը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. նորմալ երկրներում իշխանությունն ու ընդդիմությունը իրար պարբերաբար փոխարինում են՝ պետության տեսանկյունից դրանք անտոգոնիստ չեն՝ հավասարապես ներկայացնում են քաղաքական համակարգը: Իշխանափոխությունից հետո նա, ով եկել է իշխանության, չպիտի վրեժ լուծի նրանից, ով իշխանությունից հեռացել է: Տվյալ դեպքում խոսքն այն մասին է, որ Վրաստանում նախագահական ընտրություններից հետո, որոնք տեղի կունենան եկող կիրակի, պետք չէ «բռնել» Սաակաշվիլիին եւ նրա մերձավոր շրջապատին (այդպիսի լուրեր են պտտվում): Սա է, հավանաբար, ակնարկում Սիկորսկին: Իմ կարծիքով՝ Վրաստանի հետագա բարեհաջող զարգացման գրավականներից մեկն այն է, որ Սաակաշվիլին չհետապնդվի եւ հնարավորություն ունենա գործունեություն ծավալել որպես ընդդիմադիր գործիչ (եթե ցանկանա, իհարկե):
Անկախ Հայաստանում իշխանափոխություն է տեղի ունեցել մի անգամ՝ 1998-ի փետրվարին: Այդ պահին դաշնակցականները, որոնք մինչ այդ հետապնդվում էին, վառվում էին վրեժխնդրության ցանկությունից «նախորդ հանցավոր ռեժիմի» հանդեպ, նույն զգացմունքները, ոչ այդքան վառ արտահայտված, ունեին ՍԻՄ-ն ու ԱԺՄ-ն: Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնպես վրեժ լուծելու խնդիր ուներ. Տեր-Պետրոսյանը եւ նրա մերձավոր շրջապատը իրենից բարձր պաշտոններ են ունեցել, գուցե երբեմն Քոչարյանին թարս են նայել կամ թթու խոսք են ասել: Նրա խառնվածքն ունեցող մարդու համար դա բավարար հիմք է վրեժխնդրության համար: Եվ ահա 98-ի փետրվարից սկսվել էին քարոզչական հիստերիան, վհուկների որսը, «ժողովրդի արյունը ծծողներին» ոչնչացնելու կոչերը եւ այլն: Այդ մթնոլորտը տրամաբանորեն հանգեցրեց հոկտեմբերի 27-ին, որի 14 տարին նույնպես լրանում է այս կիրակի: Հուսանք, որ թե՛ մենք եւ թե՛ մեր հարեւանները կկարողանան խուսափել այդ «վրեժխնդրական մթնոլորտից»:
Որտեղից է հրահրվում այդ մթնոլորտը՝ դժվարանում եմ ասել: Ոմանք կարծում են՝ դրսից: Իսկ ես ավելի հակված եմ մտածելու՝ ներսից, ամեն մեկիս ներսից: Հենց այնտեղ՝ «ներսում» է նստած այդ բացիլը: Կամ ինչպես կասեր պոետը՝ Կենտրոնաուղեղասարդը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. mardagel says:

    Վրեժխնդրությունը ոչ հեռու անցիալում հոմանիշն էր թասիբի. Դրա հար էլ մարդիք իրենց երեխաներին Վրեժ էին անվանում.

    եվրոպական հասարակության մեջ վրեժխնդրություն նունպես կա, ուղակի վրեժխնդրության ձեվերն են տարբեր. Ասենք հանկարծ լույս է տենում մի հոդված առջվա ղեկավարի մութ անցիալից եվ դատական գործ է բացվում.

    Բայց հասարակությունը եվ հասարակական կազմակերպությունները թոյլ չեն տալիս իրենց որպես թիրախ օգտագործել. Ամեն ինչ կատարվում է դատական մակարդակով.

  2. Ալեքսանդր says:

    Անտագոնիստը հայերեն տարբերոկ ունի` անհաշտելի ախոյան, կամ էլ պարզապես ախոյան;

  3. Hakob says:

    հետո՞ ինչ: եթե դատական համակարգով է կատարվում այդ “վերժը”, ապա ինչ որ բան է փոխվու՞մ: մանրամասն եթե նայես ասենք Բերլուսկոնիի հանդեպ կատարվող “դատ” կոչված խեղկատակությունը, ապա կտեսնես, որ “ուղիղ” վրեժը շատ ավելի տղամարդկային է, քան 3 կնիկ “դատավորների” ձեռքով կատարված “դատական” ակցիան:
    ու ընդանրապես, շատ մեծ տեղ եք տվել “օրենքին”: Օրենքը իրենք գրում են, իրենք պեչատում են, իրենք կիրառում են:
    ինչ՞ տարբերություն,
    տղամարդկության մեջ գոնե թասիբի հարտանիշներ կան, որոնք փոխացվում էին սերդնե- սերունդ:
    իսկ միայն օրենքի հույսին եթե մնաս, ապա ժամանակակից “եվրոպա” կդառնաս

  4. mardagel says:

    “ուղիղ” վրեժը շատ ավելի տղամարդկային է, երբ որ վրեժխնդիր լինողը տիրապետում է ինչ որ զենքի տեսակի սառը կամ տաք եվ չի ցականում մտավոին տեղ տալ կամ ել մտավորից զուրկ է.

    Այդ ժամանակ ինքն իր հանդեպ արդարանալու միակ միջոցը իրեն «տղամարդ» զգալն է , այլ ոչ «մտավորից զուրկ»

    Այստեղ Բերլուսկոնիի փողոց մաքրել ընտրելը զենքից ել ավելի վատ լուծում էր թասիբից կիլոմետրերով հեռու.

    Օրենքները դրանք իավական գործիքներ են, պետք է նաեվ իմանալ դրանք օգտագործել.

    Իրավական համակարգը պետք է լինի անկախ .

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031