Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ արհմիություններ միայն պսակ գնելու, կամ տոմսեր տրամադրելու համար են

Հոկտեմբեր 24,2013 13:36

Մեր երկրում, ի տարբերություն ասենք եվրոպական երկրների, արհմիությունները կարծես թե չեն գործում, կամ այնքան պասիվ են ու կարեւոր խնդիրներ չեն լուծում, որ տպավորությունն այնպիսին է, թե արհմիություն գոյություն էլ չունի: Նման իրավիճակի պատճառը, ոլորտի մասնագետները կապում են աշխատողների տեղեկացվածության ցածր մակարդակի հետ, եւ արհմիությունների օրենսդրական թույլ լծակների հետ:

Ամենավատ արհմիությունները պետական հիմնարկներին են: Այսօր <Ուրբաթ> ակումբում նման համոզմունք հայտնեց աշխատանքային իրավունքի փորձագետ, իրավաբան Հերիքնազ Տիգրանյանը: Նրա ներկայացմամբ՝ որպես աշխատողների իրավունքների խախտում, 2009-2012 թվականների ընթացքում ստացված դիմում-բողոքները վերաբերում են հիմնականում սպասարկման ոլորտին, արտադրություններին, առեւտրի ոլորտին, կրթությանն ու շինարարությանը:

Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ արհմիությունների գծով փորձագետ, իրավաբան Տիրուհի Նազարեթյանն էլ վստահեցրեց, կան արհմիություններ, որոնց կանոնադրության մեջ նշված է, որ ասենք ապահովում են սպորտային միջոցառումների տոմսերի տրամադրումը, կամ որեւէ հանգստյան տան ուղեգիր տալ, կամ պսակի գնել: Մինչդեռ արհմիություններն, ըստ փորձագետի, կարող են եւ պետք է ավելի լուրջ եւ կարեւոր աշխատանքային իրավունքների խնդիրներով զբաղվեն: Արհմիությունների դերը, ըստ Տիրուհի Նազարեթյանի, հնարավոր է ուժեղացնել միայն օրենսդրական փոփոխություններով, որպեսզի արհմիությունները կարողանան պաշտպանել կոլեկտիվի շահերն ու իրավունքները:

Իրավաբանը մեկ օրինակ բերեց, թե ինչու է պետք արհմիության դերը բարձրացնել.երբ սննդի անվտանգության պետական ծառայությունում մոտ վաթսուն աշխատողներին աշխատանքից ազատում էին, արհմիությունը դիմել էին դատարան, սակայն դիմումը նույնիսկ չեն քննել՝ հիմնավորելով, որ արհմիությունները չեն կարող նման հարցերով դիմել դատարան:

Իսկ Հերիքնազ Տիգրանյանի խոսքերով էլ՝ այսօր Ազգային ժողովում քննարկվում է <Զբաղվածության մասին> օրենքը, բայց. «Չգիտենք՝ դա աշխատաշուկայում այդ բալանսը կապահովի՞, թե՞ ոչ, դրանք ստիպում են աշխատողին մտավախություն ունենալ իր իրավունքների պաշտպանության հարցում. ինքը չի լինի այն ջատագովը, որը ընդդեմ կգնա գործատուին, որովհետեւ միշտ աշխատանքը կորցնելու խնդիր կա: Ես դրա լուծումը տեսնում եմ արհմիությունների հզորության մեջ>:

Ըստ տիկին Տիգրանյանի, աշխատողների իրավունքները խախտվում են հենց աշխատանքի ընդունվելու սկզբից. Ասենք՝ գործատուն պայմանագիր չի կնքում, կամ փորձաշրջան է սահմանում թույլատրելի ժամկետից ավելի, փորձաշրջանն են անցկացնում այն աշխատողի հետ, որի հետ ընդհանրապես պետք չէր անցկացնել, գիշերային աշխատանքի սխալ հաշվարկ, կամ վնասակարության չհաշվարկում, հանգստյան կամ տոն օրերն աշխատանքի կանչելը:

Աշխատանքի պետական տեսչության լուծարման մասին տիկին Տիգրանյանի կարծիքը՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031