Քիչ առաջ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը 4-5 հոգանոց խմբով ներկայացավ Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ապացույցներ ներկայացնելու, որ հայցն ինքն է ներկայացել եւ որ Մարտին Զիլֆուղարյանն իսկապես իր ներկայացուցիչն է:
Կարդացեք նաև
Սուրիկ Խաչատրյանին ուղեկցող թիկնազորային կազմի երիտասարդներից մեկը նրա՝ դատարան մտնելուց ի վեր սկսեց տարածքում հեռախոսով տեսանկարահանում իրականացնել, նկարելով մեկ առ մեկ լրագրողներին, դատարանի դահլիճում ներկաներին:
Դատավորին ներկայանալուց հետո Սուրիկ Խաչատրյանն ասաց, որ անձնագիրն է փոխել, անճշտություններն էլ դրա հետեւանք են:
Սամվել Հարությունյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը առարկեց՝ ասելով, որ հայցը ի սկզբանե էլ վարույթ չպիտի ընդունվեր, քանի որ մի շարք խախտումներ կան: Օրինակ, ըստ Շուշանյանի, հայցում բացակայում է Սուրիկ Խաչատրյանի հայրանունը, իսկ այդ դեպքում դատարանն իրավունք չուներ հայցն ընդգրկել վարույթ:
Դատավորը պահանջեց Սուրիկ Խաչատրյանին, որ գրավոր դիմում գրի: Այս պահին նա գրավոր դիմումն է գրում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ