Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանը՝ ընդդիմադիրների դիրքորոշման մասին. «Նրանց դիրքորոշումը եղել է ի նպաստ Հովիկ Աբրահամյանի»

Հոկտեմբեր 24,2013 12:35

«Տեղի է ունեցել ապօրինություն, գործը հետաքննում են ՊՆ քննիչները: Արդեն կա փորձաքննության եզրակացություն, թե որքան վնաս է պատճառվել «Ժառանգություն» կուսակցության մամուլի պատասխանատուի տեսախցիկը կոտրելու հետ կապված: Պատճառված վնասը ոչ միայն նյութական է, այլև մեզ պատճառվել է բարոյական վնաս»,-այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Հիշեցնենք, որ Մեղրի-Երևան ճանապարհին հարձակվել էին Զարուհի Փոստանջյանի վրա: Ըստ պատգամավորի՝ նրանք ՌԴ-ի ФСБ-ի աշխատակիցներ են եղել:

Անդրադառնալով միջադեպի հանգամանքներին և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովի նամակին՝ ուղղված ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, տիկին Փոստանջյանն ասաց. «Սյունիք-Երևան ճանապարհի միջադեպի պատասխանը փաստում է, որ այդ ժամանակ որոշակի գործառույթներ են իրականացվել սահմանապահ ծառայությունների կողմից, որոնք միտված են եղել անձի տեղաշարժման խոչընդոտմանը: ՀՀ-ի և ՌԴ-ի միջև պայմանագիր կա, որտեղ նշված է, որ եթե անգամ սահմանապահ զորքերի կողմից գործառույթներ պիտի իրականացվեին, ապա դրանք պիտի իրականացվեին ՀՀ սահմանապահ մարմինների հետ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան»:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ իրենք իրենց նամակով նաև ներողություն խնդրելու պահանջ են դրել: Տիկին Փոստանջյանը՝ ի պատասխան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ վարչության այն պնդմանը, թե իրենք եղել են շարասյունով և իրենց հետ եղել է հարկայինի աշխատակից՝ ասաց. «Մենք եղել են երկու մեքենայով, ոչ թե շարասյունով: Աննային ներկայացրել են՝ որպես հարկային տեսուչ, դա ևս չի համապատասխանում իրականությանը: Իսկ գեներալ-լեյտենանտի հայտարարությունը ոչ պատշաճ կառավարման, կամ դիտավորության մասին է խոսում»:

«Ժառանգություն» կուսակցության Կապանի կառույցի ղեկավար Աննա Հակոբյանը կատարվածը որակեց որպես «սադրանք» ու մանրամասնեց. «Առավոտյան, երբ սահմանապահների մոտով անցնում էինք, նրանք մեզ կանգնեցրին ու ստուգեցին և միանգամից պահանջեցին Զարուհի Փոստանջյանի վկայականը: Սա նշանակում է, որ իրենք գիտեին, թե ով է անցնում: Նրանք պատճառաբանեցին, թե ԻԻՀ նարկոդիլեր էր անցնում և ձերբակալելուց հետո նա փախել է: Երեկոյան մեզ նորից կանգնեցրին: Կապիտանը շրջվեց ու տեսախցիկը կոտրեց: Հետո մենք զանգեցին ԶԼՄ-ներին, ոստիկանություն: Սահմանապահները նաև մեզ խաբում էին, թե աշխատում են ոստիկանության հետ: Իսկ ես հարկային տեսչության աշխատող չեմ ներկայացել, ես ասել եմ, որ նախընտրական շտաբի աշխատանքների համակարգողն եմ: Իրականում դա կազմակերպված սադրանք է, թե չէ ինչո՞ւ միանգամից պիտի մոտենային և նման վերաբերմունք ցուցաբերեին ԱԺ պատգամավորի նկատմամբ»:

Aravot.am-ի հարցին՝ կասկածներ ունե՞ն, թե որ ուժի կողմից կարող էր այդ սադրանքը կազմակերպված և այն առնչվո՞ւմ է արդյոք ՀՀ-ի՝ Մաքսային միության անդամակցության հետ, տիկին Զուրաբյանը նշեց. «Հետ գալուց մեզ չեն ասել փաստաթուղթ ներկայացրեք և այլ, նրանք միանգամից սկսեցին ինձ դիմել девушка, выходите из машины, мы должны вас изолировать»: Իսկ մեր իրավապահներից ոչ ոք չկար: ՀՀ իշխանությունների կողմից, եթե նույնիսկ համապատասխան գործառույթ է իրականացվում, ապա ո՞ւր էին իրավապահները, կամ ինչո՞ւ այդ գործառույթը չի համապատասխանում ՀՀ օրենսդրությանը, կամ ինչո՞ւ պատասխանատվության չեք ենթարկում ապօրինի գործառույթ իրականացնողներին: ԱԺ նախագահի դիրքորոշումը կատարվածի մասին՝ խոսում է մեր սուվերենության կորստի մասին»:

Թե որն էր իրենց նպատակը, ինչպիսի խոչընդոտներ էին ցանկանում գործել, պետք է դիտել նաև այն համատեքստում, որ նախընտրական շրջանում էինք, հաջորդ օրը պիտի գար Սերժ Սարգսյանը, նա ուներ իր թեկնածուն: Եթե դա սադրանք չէ իրավապահ մարմինները պիտի գնահատական տան»:

Խոսելով այն թեմայի մասին, որ ընդդիմադիր ուժերը չեն արձագանքել Հովիկ Աբրահամյանի որոշմանը՝ իրեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հեռացնելուն նշեց, որ «այդ քաղաքական ուժերի դիրքորոշումը եղել է ի նպաստ Հովիկ Աբրահամյանի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031