Այսօր պաշտոնից ազատվել է ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ ազատվել է աշխատանքից իր խնդրանքով, որպեսզի մի քիչ զբաղվի իր առողջական խնդիրներով: «Մի քիչ պիտի հանգստանամ, առողջական որոշակի խնդիրներ ունեմ, ես երկար տարիներ աշխատել եմ առանց արձակուրդ գնալու: Ես ինքս եմ խնդրել գլխավոր դատախազին, որ ընդառաջի ինձ , իսկ մնացած խոսակցություններընասեկոսեներ են: Գլխավոր դատախազը նման մոտեցում չունի, որ ազատվի նախորդ դատախազի կադրերից: Դրանք անհիմն խոսակցություններ են:
Վստահ եմ, որ Շիրակի մարզի դատախազ կնշանակեն աշխատասեր անձնավորության: Իսկ ես առողջանալուց հետո բնականաբար իմ ուժերը կծառայեցնեմ պետությանը, իմ հայրենիքին, քանի որ պարտավորություններ ունեմ նրա նկատմամբ»,- ասաց պարոն Շահբազյանը:
Մեր ճշգրտող այն հարցին, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, թե Կարեն Շահբազյանի եղբայրը Աղվան Հովսեփյանի եղբոր` Ռուբեն Հովսեփյանի փեսան է, նա ասաց, որ նման խնամիական կապ չկա, ուղղակի մարդիկ սիրում են վարկաբեկել:
Նա մեկ անգամ ևս շեշտեց, որ իրեն չեն ազատել պաշտոնից` որպես, այսպես ասած, աղվանական կադրի:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ դեռ 10 օր առաջ մամուլում լուրեր տարածվեցին այն մասին, որ մի քանի մարզերի դատախազներ, այդ թվում՝ Կարեն Շահբազյանը դիմում է ներկայացրել պաշտոնից ազատման :
Հավելենք, որ Կարեն Շահբազյանը ուղիղ 20 տարի աշխատել է դատախազական համակարգում, նա նախքան Գյումրի գալը՝ Լոռու մարզի դատախազն էր, և չնայած այս համակարգի փակ լինելուն` Կարեն Շահբազյանը միշտ պատրաստակամորեն էր աշխատում ԶԼՄ-ների հետ:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
՛՛Մեր ճշգրտող այն հարցին, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, թե Կարեն Շահբազյանի եղբայրը Աղվան Հովսեփյանի եղբոր` Ռուբեն Հովսեփյանի փեսան է, նա ասաց, որ նման խնամիական կապ չկա, ուղղակի մարդիկ սիրում են վարկաբեկել:՛՛ Այս միտքն արդեն աղվան Հովսեփյանի համար իր ընտրած կադրի վերաբերյալ կոնկրետ վերաբերմունքի պետք է արժանանա: Մտքիցս չէր անցնիւ, որ Աղվան Հովսեփյանի եղբոր փեսայի հետ առնչությունը կարող է վարակաբեկիչ լինել-հետաքրքիր է ինքը դատախազն է այդպես պատասխանել, թե լրագրողն է ձևավորել այդ միտքը?