Մի քանի նկատառումներ (համառոտ) 2013թ. հունիսի 1-ին Գորիսում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ հարուցված քրեական գործի (թիվ 32102413) վերաբերյալ
Հայտնի է, որ այդ ողբերգական դեպքի հետևանքով մահացել` սպանվել է Գորիս քաղաքի բնակիչ Ավետիք Բուդաղյանը, և ծանր վիրավորվել նրա եղբայրը` Արտակ Բուդաղյանը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի` ծանրացնող հանգամանքներով` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարած սպանություն և 235 հոդվածի 1-ին մասով` ապօրինաբար զենք (հրազեն) ձեռք բերելու և կրելու (որը նաև օգտագործվել է տվյալ դեպքով) հատկանիշներով:
Գործի հետագա քննությունն իրականացրել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության* ՀԿԳ (հատկապես կարևոր գործերի) քննչական բաժնի քննիչը: Գործով քաղաքացի Տիգրան Խաչատրյանը` Սյունիքի նախկին մարզպետի որդին, որպես մեղադրյալ է ներգրավվել` նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման համար. նույն հոդվածներով` նաև Զարզանդ Նիկողոսյանին (նախկին մարզպետի թիկնապահը):
Այնուհետև 06.09.2013թ. և 07.09.2013թ. որոշումներով (3 որոշում` որոնք բովանդակությամբ,շարադրանքով համարյա իրարից չեն տարբերվում) ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչը նշված երկու անձանց նկատմամբ էլ քրեական հետապնդումը դադարեցրել է` նրանց ազատելով նաև նախնական կալանքից` անհրաժեշտ պաշտպանության և հանցակազմի բացակայության հիմքով` գտնելով որ նրանց գործողությունները, որոնց արդյունքում Ավետիք Բուդաղյանը սպանվել է, իսկ Արտակ Բուդաղյանը ծանր մարմնական վնասվածք ստացել իրավաչափ են` կատարվել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում (ՀՀ քրեական օրենսգրքի 42 հոդված),իսկ ինչ վերաբերում է քրեական օրենսգրքի 235 հոդվածին (235 հ. 1-ին մաս), ապա զարմանալիորեն քննիչը դրան չի անդրադարձել… Դրան հակառակ իր որոշմամբ քննիչը հիմնավորված է համարել, որ Ավետիք Բուդաղյանը բացի ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություններից կատարել է նաև 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն` ապօրինի կերպով հրազեն (զենք) ձեռք բերելը և կրելը:
Կարդացեք նաև
Բուդաղյան երկու եղբայրները զինված հարձակվել են Խաչատրյանի տան, ընտանիքի վրա, սրանք էլ անհրաժեշտ պաշտպանությամբ նրանցից մեկին սպանել են, մյուսին ծանր վիրա-վորել. այս զավեշտին կարելի է պատասխանել բավարարվելով հենց միայն 06.09.2013թ. և 07.09.2013թ. որոշումների առնչությամբ ՀՀ նախագահին և գլխավոր դատախազին ուղղված Էմիլ Բուդաղյանի 13.09.2013թ. դիմումից մեջբերում անելով. «Պարոն նախագահ, մի՞թե կարող եք գտնել շատ թե քիչ չափով ողջամիտ ու անաչառ մարդ,որը կհավատա, որ մինչև այդ էլ ոչ մի անիրավաչափ գործելակերպ չդրսևորած Բուդաղյան եղբայրները` երկուսով հարձակվել են զինված Լիսկայի,նրա զինված ընտանիքի ու թիկնապահների վրա, այն էլ այնպիսի «օբյեկտի» վրա, որտեղից ըստ պաշտոնական հեռուստահաղորդման «մեծաքանակ զենք ու զինամթերք է առգրավվել»,-գրում է Ավետիք և Արտակ Բուդաղյանների հայրը:
Բայց սա մի կողմ. նախ մեզ հետաքրքրում է, ամենից առաջ մեկ հանգամանք. ինչպես հայտնի է Սյունիքում, այդ թվում Գորիսում կան նաև իրավապահ մարմիններ` ոստիկանություն,ԱԱԾ ևն. բոլորն էլ համալրված «ժամանակակից» երիտասարդ ու եռանդուն կադրերով,բայց չգիտես ինչու ժամը գոնե 22.30-ի սահմաններում Ս. Խաչատրյանի տան մոտ սկզբնավորված կոնֆլիկտից մինչև առնվազն հունիսի 1-ի լույս 2-ի գիշերը` ժամը 1-ը ընկած ժամանակաշրջանում բազմաթիվ կրակոցներով ու անսովոր եռուզեռով զուգորդված այդ դեպքին իրավապահ մարմինները իրազեկ չեն դարձել ու բնականաբար չեն միջամտել…
Իսկ մի ամբողջ մարզ ղեկավարող մարզպետի ընտանիքում մեկը չի գտնվել (քանզի մարզպետը` ըստ քննիչի որոշման «հարբած» ու «հոգնած վիճակում» միրգ ուտելուց հետո քնել էր…), որ ահազանգի իրավապահ մարմիններին, անգամ այն բանից հետո, երբ մինչև բուն արյունահեղությունը Ավետիք Բուդաղյանն արդեն ժամը 23.30-ի սահմաններում (բոլոր տվյալները բերված են ըստ ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննիչի 06.09.2013թ. և 07.09.2013թ. կայացրած քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների) գնացել էր Ս. Խաչատրյանի տուն և հարցրել մարզպետից, ապա սպառնալիքներ տվել, նաև ասելով, «հիմա Արտակը կգա,տեսեք ինչ է լինելու…». «մեր» նախագահը կամ «տեղական» իրավապահների վերադասները գոնե այս հանգամանքին պետք է ուշադրություն դարձնեն ու պատշաճ գնահատական տան, անկախ այն բանից մեղավորները Խաչատրյաննե՞րն, են թե՞ Բուդաղյանները… Վերևից ներքև քրեականացվե°լ է պետությունը, ինչ է…Չէ՞ որ սա աղետ է… Ինչո՞վ են զբաղված իրավապահները…
Անշուշտ, առանձնահատուկ քննարկման առարկա են քրեական հետապնդումը դադարեցնելու (Տ. Խաչատրյանի և Զ. Նիկողոսյանի մասով` անհրաժեշտ պաշտպանության ու հանցակազմով, հանգուցյալ Ավետիք Բուդաղյանին ամբողջ կատարվածի համար մեղավոր ճանաչելով և նրա մահվան հիմքով…) մասին որոշումները.այդ որոշումների հիմքում որպես ապացույց դրված` ցուցմունք տված յոթ անձանցից վեցը Ս.Խաչատրյանի հարազատներն են` ընտանիքի անդամները, թիկնապահները, ընդոծինները ևն., մեկը միայն Բուդաղյաններից` Էմիլ Բուդաղյանը, որը դեպքի հետ որևէ ուղղակի առնչություն չունի: Դեպքին մասնակից «մյուս կողմից» երկուսն են եղել` հանգուցյալ Ավետիք Բուդաղյանը, որը տեղում մահացել է, իսկ մյուսի`Արտակ Բուդաղյանի ցուցմունքը չի վկայակոչվել. Իսկական զավեշտ… Չեն վկայակոչվել նաև Ավետիք Բուդաղյանի կինը և մի շարք այլ անձինք (գուցե և չեն հարցաքննվել. մեզ հայտնի չէ…):
Պակաս երգիծանք չի առաջացնում նաև նախկին մարզպետին դեպքից «հեռու պահելու» իրավապահների շարունակվող ջանքերը*. ըստ հիշատակված որոշման (որոշումների) օր. երբ Ավետիք Բուդաղյանը սպառնալիքներ է տվել ու հեռացել,դրանից հետո քնած մարզպետին արթնացրել և ուղեկցել են ննջարան «ոչինչ չասելով» իրեն հարցնող «զինված Ավետիքի» և «հաշվեհարդարի նախապատրաստվող» Արտակի մասին.այլ բավարարվել են իրենց «տագնապը կանանց հետ քննարկելով…»(տե’ս հիշատակված որոշումները):
Տարօրինակ է նաև, որ նախկին մարզպետին սպանելու «լուրջ մտադրություն» ունեցող Արտակ Բուդաղյանը նույնիսկ մեկ անգամ էլ չի կրակել…
Ի վերջո որոշումից (որոշումներից) չի երևում թե «անհրաժեշտ պաշտպանությամբ» կոնկրետ ո՞վ է սպանել Ավետիք Բուդաղյանին և ծանր վիրավորել Արտակ Բուդաղյանին` Տիգրա՞նը, թե՞ Զարզանդը …Չէ՞ որ առանց այդ կոնկրետ հանգամանքը պարզելու անձին ոչ կարելի է մեղադրել, ոչ էլ արդարացնել…Արտակ Բուդաղյանը այդպես էլ չի կրակել իսկ ըստ որոշման Ավետիք Բուդաղյանն ինչպես առանձին, այնպես էլ տ. Լորետայի հետ փորձել են սաստել Արտակին,կամ զենքը խլել նրանից,ենթադրելով թե նա կկրակի*.նման պայմաններում անհասկանալի է մնում թե ո՞վ և ինչո՞ւ սպանեց Ավետիք Բուդաղյանին և ծանր վիրավորեց Արտակ Բուդաղյանին …Չէ՞ որ նման վիճակում բացառվում էր իրական վտանգը…
Ըստ որոշման, Տիգրան Խաչատրյանը կրակել է 5,6մմ տրամաչափի ակոսավոր փողով հրացանից, որի օրինական լինելը չգիտես ինչու իրավապահները սկզբնապես չեն կարողացել պարզել և 235 հոդվածով անհիմն` ըստ 07.09.2013թ. որոշման, մեղադրանք է առաջադրվել Տիգրան Խաչատրյանին…Վերջինս 4 անգամ` ըստ որոշման, կրակել է Արտակ Բուդաղյանի ուղղությամբ, երկու անգամ Ավետիք Բուդաղյանի ոտքերին. ևս մեկ անգամ կրակել է դարձյալ Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ, որից հետո միայն Ավետիք Բուդաղյանը, կրակել է Զարզանդ Նիկողոսյանի ուղղությամբ,ո րի պատասխան կրակոցից հետո Ավետիք Բուդաղյանը շրջվել և վայր է ընկել. (տես Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 07.09.2013թ. որոշման 3-րդ կետը). այսինքն` Տիգրան Խաչատրյանի կրակոցներից և ոչ մեկը մահացու չի եղել. այդպես է երևում որոշումից. (որոշումներից)., որից (որոնցից) սակայն չի երևում թե Տ. Խաչատրյանը կոնկրետ ի՞նչ արարք է կատարել (սպանություն` մահ պատճառելը, ծանր մարմնական վնասվածք ևն.) անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կամ դրա սահմանազանցմամբ…
Տարօրինակ է նաև այն, որ Տիգրան Խաչատրյանը «նախաքննության սկզբնական փուլում ձեռք բերված ապացույցների հիման վրա» մեղադրվել է 235 հոդվածի 1-ին մասով` իրենց սեփական տնից ապօրինաբար «ՏՈԶ» տեսակի հրացան ձեռք բերելու համար…(Տես հիշատակված` 07.09.2013թ. որոշման 3-րդ էջը). նախ նույն որոշման մեջ նշված է, որ այդ հրացանը Տիգրան Խաչատրյանինը չէ, այլ նրա հորը` համենայնդեպս, պահվում էր հոր անկիզելի պահարանում. բանալին էլ հոր ձեռքում և Տիգրանը դրանք`բանալիները, հանել է «քնած» հոր գրպանից, բացել անկիզելի պահարանը (սեյֆը) հրացանը վերցրել…
Բացի այդ. ինչ մի դժվար բան էր հենց սկզբնապես իմանալը` այդ հրացանը օրինակա՞ն է, թե՞ անօրինական և նաև որոշումներից չի երևում թե ինչ ապացույցների հիման վրա է այն համարվել ապօրինի և հետագայում ինչպե՞ս է պարզվել, որ օրինական է…ծիծաղելի է` իր հորը պատկանող առանձնատնից` իրենց իսկ տնից, ապօրինի ձեռք է բերել հրացանը…Այսինքն` որոշումից պարզ չէ,թե այն ապօրինի է դիտվել, որովհետև համապատասխան իրավասու պետական մարմինների թույլտվությունը չի եղել,թե՞ ապօրինի է, որովհետև Տիգրանի հայրն իր որդուն այն կրելու թույլտվություն չի տվել… Մանկապարտեզ է, ինչ է…
Եվ ինչքան անպատվաբեր է, որ միայն երեք ամիս հետո (թեկուզ երեք օր հետո…) են իրավապահները կարողացել պարզել զենքի ապօրինի կամ օրինական լինելը… և մարդուն անհիմն մեղադրանք առաջադրել այն դեպքում,ե րբ նրա ընտանիքը «հարձակման է ենթարկվել» և «ծայրահեղ անհրաժեշտություն» է առաջացրել պաշտպանելու իր, իր ընտանիքի, նրա որևէ անդամի կյանքը…Այլ բան է թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել , ո՞րն է իրական վիճակը…
Մեկ այլ հանգամանք. սպրդել է այն իրավապահների աչքից, թե՞ դա իրականում այդպես է եղել. այնուամենայնիվ դժվար չէ նկատել,որ այդ ամբողջ «թոհուբոհի» մեջ Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի (նաև Նիկոլ Աբրահամյանի, առավել ևս Արագած Ղևոնդյանի ` որը կարծես թե դեպքի վայրում չի եղել…) գործողություններում «էնտուզիազմ» ու ագրեսիվություն չի նկատվում…Ըստ երևույթին նրանց բոլորովին էլ պետք չէր Ավետիքին և Արտակին վնասելը. առավել ևս սպանելը…
Ինչպես արդեն ակնարկեցի Արտակը չի կրակել, իսկ Ավետիքը ընդհանրապես ոչ միայն չի ցանկացել կրակել, այլ նույնիսկ տ. Լորետայի հետ զբաղված է եղել Արտակի հնարավոր ենթադրելի գործողությունները կանխելով. (այդ պայմաններում քննիչի մատնանշած սպառնալիքներն էլ անիրական են – իրական վտանգ չէին կարող ներկայացնել –Բուդաղյաննները նախահարձակ չեն եղել` առաջինը չեն կրակել,անգամ օդ չեն կրակել, ի՞նչ մի դժվար բան էր Խաչատրյանների համար «разбор»-ի մեջ մտնելու փոխարեն մտնել դղյակ, դռները պինդ փակել և զանգել ոստիկանություն կամ տան մոտ գտնվող ԱԱԾ բաժին, դրանով իսկ, բնականաբար կանխելով ողբերգությունը… ):
Ուրեմն ո՞վ է մահացու կրակոց արձակել` ուժգին կրակոց, որն ըստ որոշման խլացրել է մյուս կրակոցների ձայնը…Որոշման մեջ նկարագրությունից բոլորովին այն տպավորությունը չի ստեղծվում,որ մահացու կրակոցն արձակել է Տիգրանը կամ Զարզանդը…
Եվ եթե այս պայմաններում Խաչատրյանները` ինչպես նշեցի, մտնեին իրենց «բերդ-ամրոցը», դռներն էլ պինդ փակեին ու զանգեին (կամ նույնիսկ չզանգեին) ոստիկանություն,վերջիններս գային և «հարձակվողներին» տանեին. մի՞թե այդ ողբերգական դեպքը տեղի կունենար…Ակնհայտ է սակայն`իրադարձությունների տրամաբանությունից,որ ինչ-որ մեկի,գուցե առայսօր ստվերում գտնվող, բայց այն ժամանակ ուղղորդող, համար կոնֆլիկտի խաղաղ լուծումը «օրակարգի մեջ» չկար…Սա իհարկե ենթադրություն է,ինչպես որ օր`քննիչի ենթադրությունները Ավետիք Բուդաղյանի ստացած վնասվածքների մասին. «հավանաբար 5,6մմ տրամաչափի գնդակով…», «հավանաբար 9մմ տրամաչափի գնդակով…» ևն., ևն.:
Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները շատ թե քիչ չափով խորամուխ ընթերցողի (նույնիսկ ոչ մասնագետ) մոտ այն հստակ պատկերացումը չեն առաջացնում թե Ավետիք Բուդաղյանը սպանվել է Տիգրանի կամ Զարզանդի կրակոցներով և դա մեր կարծիքով այն պատճառով, որ.
ա) կամ քննիչը չի կարողացել կարգին «մոնտաժել»` հավաքել ու «կպցնել»`զոդել իր մտահղացումները. կամ.
բ) պարզապես իրականությունն այնքան ցցուն է եղել, որ այն հաջողվել է սքողել այնքա նով, որքանով որ հաջողվել է.որպիսին`որքանով մենք տեսնում ենք այն հիշատակված որոշումներից…և,
գ) կամ նրանց այնքան «ջերմեռանդորեն» են ցանկացել պաշտպանել որ նույնիսկ նրանցից յուրաքանչյուրի կոնկրետ կատարած արարքը. գործողությունը հստակ չի երևում.
մինչդեռ անկախ այն բանից դա անհրաժեշտ պաշտպանության սահմաններում է կատարվել թե առանց դրա` յուրաքանչյուրի կատարած արարքը.գործողությունը պետք է հստակեցվեր և կոնկրետացվեր…
Ամեն դեպքում գործի այս և մյուս հանգամանքներից ելնելով կարծես թե անհրաժեշտություն է զգացվում նորից վերաքննելու գործը` ոչ միայն դեպքի բոլոր մասնակիցներին,այլ նաև «գործը քննողներին» և առնչվող մյուս իրավապահներին. նախկինում այդ դերը` գործառույթը, կատարում էին,ըստ որում արդարության իրական վիճակի անաչառ վերականգնման առումով, որպես կանոն, բավական հաջող, ԽՍՀՄ դատախազին առընթեր ՀԿԳ քննիչները,եթե ՀՀ (ՀԽՍՀ) դատախազին առընթեր ՀԿԳ քննիչները պատշաճ կարգով գլուխ չէին հանում. այսօր կարծես թե դա պետք է կատարեն ՀՀ գլխավոր դատախազի անմիջական հսկողության տակ գտնվող հատուկ քննչական ծառայության քննիչները. կվերացնի՞ արդյոք գլխավոր դատախազը (կամ դատարանը) 06.09.2013 – 07.09.2013թթ. ՀՀ ՊՆ քննչական ծառայության ՀԿԳ քննչական բաժնի քննիչի կողմից կայացված որոշումները, կընդունվի՞ արդյոք այդ գործը հատուկ քննչական ծառայության վարույթ և կապահովվի՞ արդյոք անաչառ քննություն` դժվար է ասել…
Բոլոր դեպքերում պետք է անաչառ քննությամբ անաչառ գնահատական տրվի թե’ մեկ և թե’ մյուս կողմի գործողություններին` անկախ հետևանքներից:
Ի դեպ, քննիչի (Ա.Ղազարյան) որոշումներից չի երևում թե Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի օգտագործած զենքերը` որոնք նախաքննության սկզբնական փուլում դիտվել են որպես ապօրինի ձեռք բերված (ի դեպ դրանց ապօրինի կամ օրինական լինելն այնպիսի հարց է,որ դա պարզելու համար քննություն` այն էլ ամիսներով, պետք չէ,եթե մարդուն որպես մեղադրյալ են ներգրավել, մեղադրանք են առաջադրել, ապա նաև նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրել ապօրինի զենք ձեռք բերելու համար և այդ պահին նա զենքը կրելու օրինական (ընդհանրապես) թույլտվություն չի ներկայացրել, ուրեմն այդպիսին չի ունեցել. միայն անհասկանալի է թե հետագայում այն ինչպե՞ս է դարձել օրինական…). հետագայում ի՞նչ գնահատականի են արժանացել .չէ որ դա` ապօրինի զենք (հրազեն) ձեռք բերելը , կրելը «անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված» հունիսմեկյան դեպքի հետ ոչ մի կապ չունի այդ զենքերը մինչ այդ են նրանք (կամ նրանց ծնողները, «շեֆերը» ևն.) ձեռք բերել ու կրել…
Ի՞նչ մի բարդ բան է`եթե մարդուն մեղադրանք հունիսմեկյան դեպքի հետ ոչ մի կապ չունի այդ զենքերը մինչ այդ են նրանք (կամ նրանց ծնողները, «շեֆերը» ևն.) ձեռք բերել ու կրել…
Ի՞նչ մի բարդ բան է` եթե մարդուն մեղադրանք ես առաջադրել սպանության և ապօրինի զենք (հրազեն) ձեռք բերելու (հոր սեյֆից կամ իրենց մեքենայից… զենք (հրազեն) վերցնելը ապօրինի ձեռք բերում չէ` դա այլ բան է…), այնուհետև հետագայում սպանությունը դիտել իրավաչափ, անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարված, ապա գնահատական պետք է տրվեր նաև 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքին. մի բան,որ քննիչը չի արել. հավանաբար նաև դրա համար է,որ փաստաբան Հ. Ալումյանը քննիչի որոշումները արդարացիորեն գնահատել է ոչ իրավաբանական,իսկ մյուս կողմի փաստաբան Ռուբեն Սահակյանն իր հսկայական կենսափորձով հանդերձ չի նկատել այդ տարրական բանը` սխալը, (դե իսկ գործով մյուս փաստաբանների,որոնց նույնպես ճանաչում եմ, խելքի բանը չէր դա.և ոչ միայն դա…
Կադրային այս ինչ փայլուն համաստեղություն ունի մեր նորանկախ պետությունը…) և չի հուշել իր պաշտպանյալներին պաշտպանող քննիչին այդպիսին թույլ չտալու կամ սխալն ուղղելու… (Համոզված եմ,որ նկատել է,և ոչ միայն դա,բայց…):
Անհասկանալի է նաև թե ինչ գնահատականի է արժանացել դեպքի առթիվ կատարած խուզարկությամբ «մեծաքանակ զենքի և զինամթերքի հայտնաբերման» փաստը` որի մասին ինչպես հայտնի է քանիցս հաղորդվեց պաշտոնական հեռուստահաղորդմամբ և «ԶԼ»-ն մյուս միջոցներով…
Չափազանց տարօրինակ ` նաև Սուրեն Խաչատրյանի ցուցմունքների չհիշատակումը (եթե իհարկե նա հարցաքննվել է…) նշված որոշումներում` այն դեպքում, երբ նույն որոշմամբ (որոշումներով) հաստատված է համարվել ,որ «Սըդղի Գյոլից» վերադառնալուց Ավետիք Բուդաղյանի և Զարզանդ Նիկողոսյանի միջև «անախորժ» խոսակցություն է ծավալվել, որի արդյունքում վերջինս հարվածել է Ավետիք Բուդաղյանին. ըստ որում նույն մեքենայում «քնած» մարզպետն արթնացել է և զայրացել Զարզանդի վրա…Որոշման (որոշումների) մեջ հաստատված է համարվել նաև,որ սպառնալիքներն ուղղված են եղել Սուրեն Խաչատրյանին. նպատակ է եղել սպանել նրան ևն. մի՞թե այդ բոլոր հարցերով Սուրեն Խաչատրյանը չպետք է հարցաքննվեր գոնե որպես «վկա», կամ նրա ցուցմունքը չպետք է հիշատակվեր քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներում. չպետք է որոշումներում արտացոլվեր, թե դա ինչ «անախորժ» խոսակցություն էր, որն այդպիսի ողբերգական դեպքի է հանգեցրել, ումի՞ց է գաղտնի պահվում այդ «անախորժ» խոսակցությունը, չէ որ ամբողջ ողբերգությունը հենց այդտեղից է սկսվել` անմիջապես…
Այդպիսի ակնհայտ «վրիպումներից», «բացթողումներից» կարելի է ենթադրել, որ Ավետիք Բուդաղյանի և Սուրեն Խաչատրյանի «անախորժ» խոսակցության բնույթը որոշումներում չարտացոլելն ևն., վերը նշված ցուցմունքների չմատնանշումը, նպատակ ունեն հետագայում «շփման եզրեր գտնել» ի նպաստ արդեն կայացված որոշումների հետին թվով հիմնավորման` այլապես Ս. Խաչատրյանի ցուցմունքն Արտակ Բուդաղյանի առկայությամբ կարող է փոխել գործի ամբողջ պատկերն ու առոչինչ դարձնել հիշատակված որոշումների «փաստարկները»…
Եվ այս առումով. անկախ այն բանից ինչպիսին կլինի գործի հետագա ընթացքը, կողմերի հարաբերությունները. այսօր արդեն ակնհայտ է,որ նախաքննության մարմնին չի հաջողվել առավել կամ պակաս չափով հաջող կերպով սքողել կամ ամբողջությամբ սքողել իրականությունը…
Այս և մի շարք այլ հանգամանքներից ելնելով անգամ ոչ մասնագետի համար ակնառու է դառնում, որ որոշումները կայացվել են իշխանության և ոչ թե օրենքի և իրավունքի ուժով` ակնհայտորեն վարկաբեկելով օրենքը և իրավունքը…
Հավանաբար նաև դա նկատի ունենա-լով փաստաբան Հայկ Ալումյանը,ինչպես արդեն ակնարկել ենք, ասում է (մամլո ասուլի-սում), որ դրանցում իրավագիտություն չկա:
Կարծում ենք նաև,որ 06.09.2013 և 07.09.2013թ. որոշումների կայացման հարցում առկա չհիմնավորված առայժմ անհասկանալի (հետագայում այն հավանաբար հասկանալի կդառնա…) շտապողականություն. գործը միասնական է, ամբողջական, միմյանցից առանձնացման ոչ ենթակա, չէր կարելի Տ. Խաչատրյանի, Զ. Նիկողոսյանի և Ավետիք Բուդաղյանի մասով նախաքննությունն ավարտել, իսկ Արտակ Բուդաղյանի մասով այն թողնել առկախ, մանավանդ, ինչպես նշված որոշումներից է երևում, միայն քրեական հետապնդումն է դադարեցվել, իսկ գործի վարույթը դեռևս կարճված չէ- (համենայն դեպս այդ պահի դրությամբ).այսինքն նախնական քննությունը դեռևս ավարտված չէ. հետևաբար տուժողի իրավահաջորդը, ներկայացուցիչը, Արտակ Բուդաղյանի պաշտպանն օր.` չեն կարող օգտվել գործի ամբողջ նյութերին ծանոթանալու`գործը պատճենելու ևն, (քր. դատ. օր. 196 հոդվ.) քրեական դատավարության օրենսգրքով հոդ.,հոդ. 73,77-80 ևն. նախատեսված իրավունքից, այսինքն իրենց բացատրված` քր. դատ. օր. 263հ. նախատեսված 7 օրյա ժամկետում բողոքարկելու իրավունքից կամ լիարժեք բողոք ներկայացնելու հնարավորությունից …
Այս պայմաններում երևի ավելի ճիշտ կլիներ օր.` Արտակ Բուդաղյանի պաշտպանին, տուժողի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանին, նրա ներկայացուցչին հայտնվեր, որ նրանք քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 06.09.2013-07.09.2013թթ. կայացված որոշումները բողոքարկելու իրավունք չունեն, քան հայտնվեր` նրանց ծանուցվեր, որ նրանք իրավունք ունեն 7օրյա ժամկետում դրանք բողոքարկելու…
Անշուշտ, եթե միայն հիշատակված որոշումները նման պատկեր են ներկայացնում, ապա բուն գործի նյութերը* կարող են (ամենայն հավանականությամբ) իսկական ցնցում առաջացնել`որովհետև նման դեպքով գործի «հարթ» ու «հանգիստ» տանելը` սքողելն օբյեկտիվորեն անհնարին է. եթե իհարկե «մյուս կողմի» հետ «լռությամբ համաձայնություն ձեռք չի բերվել». մի բան` որը կարծում ենք, որ գոնե այսօրվա վիճակով հնարավոր չէ…
Կարծում ենք, որ նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազական մարմիններին` առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազին** այս վիճակը պետք է լրջորեն մտահոգի` դրանից անելով կոնկրետ գործնական հետևություններ` նույնիսկ անկախ որևէ բողոքից, քանզի անկախ այն բանից թե գործը հետագայում ինչ ընթացք կստանա այդ որոշումներն ու գործը այդ վիճակում չի կարելի թողնել. ամոթ է…Ով ով,բայց ես լավ տեսնում եմ թե երկիրն ու պետությունը ինչ մակարդակով են «կառավարվում» և այս առումով զարմանալու բան չկա
(օր.` ինչու՞ պետք է զարմանաս, երբ նախագահին առընթեր Սահմանադրական վերափոխումների հանձնաժողով է կազմվել լիազորությունները դեռևս ամիսներ առաջ լրացած (Տես ՀՀ Սահմանադրության 96 հոդված-ՍԴ-ի մասին 01.06.2006թ. օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասում նախատեսված նորմը` ՍԴ-ի դատավորի լիազորություն-ները տարիքի հետ կապված երկարաձգող, ակնհայտ հակասահմանադրական է`կիրառման ոչ ենթակա,թեպետ կարծում եմ, որ 6 ամիս անցնելուց հետո էլ պ-ն Գ. Հարությունյանը կմնա որպես ՍԴ-ի նախագահ…). Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ` ի տրիտուր կառավա-րող նախկին և ներկա խմբավորման ապօրինի իշխանությունը տարիներ շարունակ օրինականացնող նրա ու նրա գլխավորած ՍԴ-ի մատուցած ծառայությունների…Ի՞նչ վերափոխումներ` այն էլ որակական և արմատական ,պետք է մշակի այդ հանձնաժողովը` հերթական կարկատանային փոփոխություններ`բարձրագոչ ու ամպագոռգոռ կարգախոսներով համեմված. իրական նպատակ ունենալով սոցիալական լարվածությունը առավել կամ պակաս չափով շեղելու հերթական փորձի միջոցով մի քանի տարով ևս երկարաձգելու երկիրը հոշոտող կառավարող խմբավորման իշխանությունը` գործող նախագահի գլխավորությամբ…):
Համապետական մակարդակով այդպիսի և այլ փաստերի` ընդ որում շարունակվող, առկայության դեպքում հունիսմեկյան գործով նման վիճակը պետք է որ չզարմացնի…Բայց յուրաքանչյուր մարդ, նույնիսկ այս արատավոր համակարգում գործող,առավել ևս իրավապահ մարմնի աշխատող ունի (պետք է ունենա) նաև իր անհատական`անձնական պատիվն ու արժանապատվությունը,որոնք անկախ ամեն ինչից պետք է պահպանի,քանզի դրանք միայն իրենը չեն և միայն պահի համար չեն…
Անշուշտ ես կարող եմ հիշատակել քր. դատ. օր. (և այլ ներպետական և միջազգային- իրավական ակտերի) կոնկրետ հոդվածներ,որոնք խախտվել են.բայց կարծում եմ,որ սովորական ընթերցողին դրանք պետք չեն,իսկ իրավապահները հավանաբար դրանք գիտեն…
Մ. Մ. Թելունց
Իրավագետ,արդարադատության առաջին դասի խորհրդական
Սյունիքի մարզ,գ. Խնձորեսկ
_________
*ՊՆ հայտարարությունից` գործով քրեական հետապնդումը հայտնի անձանց նկատմամբ դադարեցնելու և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված նախնական կալանքը փոխելու մասին, հետո շարունակվել են համառորեն լուրեր տարածվել ինչ որ աստղաբաշխական «թվերի» մասին. անշուշտ ոչ ոք չի կարող ժխտել նման և ընդհանրապես հնարավոր կոռուպցիայի դեպքերը. բայց` ես կարծում եմ` և բնավ ոչ իմ նախկին կոլեգաներին պաշտպանելու կամ «սեփական փորձից» ելնելով (ես այդպիսի արյունոտ գործերով «նման» փորձ չունեմ…), այլ շատ պարզ տրամաբանությունից ելնելով` նախ.
ա) գործի նման լուծումը չափազանց վտանգավոր է (դժվար. թերևս անհնարին է այն «մարսելը». ինչքան էլ որ այսօրվա իրողությունները շատ հաճախ անցած լինեն բանականության սահմանները…)
բ) այդպիսի «աստղաբաշխական թվերի» պայմաններում նման` ակնհայտ «զռռացող» թերություններով,հակասություններով որոշումներ պետք է որ չկայացվեին,ավելին, նման վիճակը կարծես թե խոսում է վերը նշվածի հակառակ պատկերի` չվերցնելու (կաշառք ևն.) մասին, քանզի ավելի շատ այն նման է հարկադրված գրելու հետևանքը հանդիսացող անփութության…կամ կարծես թե ցանկացել են ինչ որ մեկին գրգռել` ասելով «մենք այդպես ենք անում,դուք ինչ ուզում եք արեք…»: Սա ևս քիչ հավանական է , մեր կարծիքով, քանզի «ցինիզմի նորման» այս դեպքում,այս վիճակում չափազանց շատ ու չափազանց վտանգավոր կարող է լինել…
Ինչ որ է. նշված որոշումների վերացումն ու հետագա հնարավորինս անաչառ քննությունը կամ վերաքննությունը կարող է շատ կասկածանքներ,տարակուսանքներ ցրել… Անշուշտ այդ հարցում հապաղումը. մանավանդ այսպիսի «շիլա-շփոթից» հետո իրական մեղավոր անձանց (կամ դրանցից որևէ մեկի պատասխանատվությունից խուսափելու հայտնի կամ անհայտ եղանակներով) դեպքում իրավապահ մարմինները անխուսափելի ծանր վիճակի առջև կարող են կանգնել…
Իհարկե, նույնիսկ մեր այս ակնարկային,ուրվագծային վերլուծությունը. ուրվագծային որովհետև գործի նյութերին մենք ծանոթ չենք.այլապես վերլուծությունը գործի նյութերով համոզված եմ, որ ցնցումային կլիներ. դրանում համոզվեցի հենց միայն 06.09.2013-07.09.2013թթ. որոշումներին ծանոթանալով մտահոգիչ, բայց որպեսզի ընթերցողը միամիտ չհամարի ինձ` ինչպես որոշ ընթերցողներ 28.06.2013թ. համացանցում հայտնված հունիսմեկյան դեպքով ՀՀ նախագահին և մյուսներին ուղղված իմ նամակի առնչությամբ էին համարում. ասեմ,որ ես էլ համոզված եմ, որ կառավարող քրեաօլիգարխիկ խմբավորումը, արել, անում է և դեռ կանի` երկրից փախչող ժողովրդի այսպիսի խեղճության պայմաններում,այն ինչ ցանկանում է. միայն մեր ժողովրդի համընդհանուր, համախումբ ուժով է հնարավոր ազատվել չարիքից` հեռացնել իշխանությունից այդ անպատիժ,անսանձ գործող ակնհայտ հակաժողովրդական խմբավորումը (ոչ թե հույսը դնել «ընտրությունից-ընտրություն» «ժողովրդական» «դարձող» ինչ-որ կուսակցությունների վրա, «առաջնորդների» վրա…). ընդունել մեր` ժողովրդի Սահմանադրությունը և ոչ թե սպասել Սերժ Սարգսյանի և Գագիկ Հարությունյանի հերթական «նոր Սահմանադրություն-խաբեությանը»…
Ես համոզված եմ,որ 06.09.2013-07.09.2013թթ. որոշումները կայացված են «ամենաբարձր» մակարդակով-չեմ վարանում ասելու` երկրի առաջին պաշտոնատար անձի` նախագահ պ-ն Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո» (Իհարկե սրանով ես հայտնագործություն չարեցի.այլ կերպ էլ լինել չէր կարող…). և հազիվ թե հետագայում որևէ արմատական փոփոխություն (ինչ-որ կարկատանային, աչքակապության նման բաներ հնարավոր են` օր.` թեկուզ և ձևականորեն նշված որոշումները վերացնելը իբր թե «նոր քննություն» կատարելու ևն.,թեպետ դրան էլ եմ կասկածում…բայց` արմատական որևէ բան` հազիվ թե…) կատարվի այդ հարցում.
Մեր վերլուծությունը, նաև այս կոնկրետ գործով սոսկ նպատակ ունի մարդկանց գիտակցությանը հասցնել վիճակը…հնարավորինս հասկանալի դարձնել այն ` տվյալ դեպքում գործը, դեպքը լայն հասարակայնությանը…Անշուշտ գոհունակությամբ զգացում կապրենք եթե հանկարծ սխալվենք` եթե թեկուզ միայն մեկ դեպքով, մեկ գործով կառավարող խմբավորումը իր նախագահի գլխավորությամբ փորձի անաչառ ու արդարամիտ լինել…
Ցավոք մեր «հոռետեսությունը» իրական հիմքեր ունի` քանզի չարիքի աղբյուրը ոչ թե,կամ ոչ միայն «Լիս(ց)կան» է`,այլ «Լիս(ց)կայականությունը» (Սյունեցիները երևի «հպարտանան», որ իրենց «սիրելի առաջնորդի»` նախկին մարզպետի անունով «նոր ուսմունք», «պետական ուղղություն» կա…), որը ախտահարել ու շարունակում է ախտահարել ամբողջ պետական համակարգը. նորանոր չարիքներ բերելով մեր ժողովրդին…
Ինձ համար վերջին հաշվով անձնապես մեկ է օր.` ՀՀ նախագահը կլինի սյունեցի պ-ն Սերժ Սարգսյանը, թե ոստիկանապետի հետ «Հայր մեր» տերունական աղոթքով իր առաքելությունն ավարտած պ-ն Րաֆֆի Հովհաննիսյանը կամ Սյունիքի մարզպետը կլինի «…գործարար հատկանիշներով…անգերազանցելի…,» ինչպես «Սյունյաց երկիրն» է գրում, Սուրեն Խաչատրյանը, թե պարզապես մի «պահածոյացված վարունգ» կամ «մամայի, պապայի աճեցրած մի տնաբույծ հորթ».(սա, իհարկե, անհատապես` կոնկրետ որևէ անձի չի վերաբերվում,որևէ մեկին վիրավորելու կամ տվյալ պետական պաշտոնը նսեմացնելու միտում չունի):
Խոսքը, մեր մտահոգությունը պետության` նորանկախ պետականության վարկի. հեղինակության մասին է.երկրի ու ժողովրդի աղետալի վիճակի մասին. ըստ որում այդ կտրվածքով, որքանով էլ որ ինձ և շատ շատերի համար ցավալի լինի մի ընտանիքի հասած դժբախտությունը, այնուամենայնիվ հիմնախնդիրը, մտահոգությունը, տագնապը դրանում չէ, այլ նրանում,որ ժողովուրդը հերթական ` արդեն որերորդ անգամ հիասթափություն է ապրում իր պետության գործելակերպից. ընդսմին այս անգամ էլ դրան հակազդելու ոչ մի գործնական քայլի չդիմելով. հակառակը` շարունակելով ելքը համարել սեփական երկիրը լքելու մեջ` ինչպես որ թուրք-պարսկական տիրապետության ժամանակ. մինչդեռ փոքր ինչ հավաքական կամք, պատվի և արժանապատվության զգացում դրսևորելու դեպքում կարելի էր (վաղուց արդեն ժամանակն է…) ոչ թե փախչել սեփական երկրից, հայրենիքից, որից լավն ի դեպ` վերջին հաշվով չկա,այլ երկիրն ու ժողովրդին կողոպտող,համատարած գործազրկության, աղքատության, զանգվածային արտագաղթի հաշվին առասպելական կարճ ժամանակում միլիոնատեր, միլիարդատեր դարձած մի քանի բախտախնդիրների, «բիրդան աղաների» քշել երկրից ու մեր ժողովրդի կյանքը տանելի դարձնել…
(Ըստ երևույթին կարիք կա այս վերլուծությունից դուրս մեկ-երկու խոսք ասելու նաև վերջերս տեղի ունեցած մի «արտառոց» դեպքի մասին.վերջերս ԱԺ պատգամավոր տ. Զարուհի Փոստանջյանը Ստրասբուրգում ԵԽ համաժողովում հարց-մեղադրանք ուղղեց ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին մատնանշելով նաև նրա կողմից մոլեխաղում ինչ-որ գումար (70 մլն ԵՎրո) «տարվելու» մասին. մենք հակված չենք այն ընդունելու կամ մերժելու. մեզ ուղղակի արդեն որերորդ անգամ տարօրինակ թվաց նախագահի պատասխանը.նա ըստ երևույթին նույն հումորով է վերաբերվում նաև երկրի այսօրվա աղետալի վիճակին…
Սփյուռքահայ քաղաքագետ Արտավազդ Ավագյանն իր. «Հայաստանը իր ազգի և պետականության պաշտպան» գրքում ”Նախիջևան” հրատ.,Երևան,2006թ.) քանիցս նախազգուշացնում է նույն անձի կողմից մոլեխաղում (Կազինոյում ևն.) գումարներ` ըստ որում հանրային –պետական,վատնելու մասին. մի՞թե նման (և այլ) պայմաններում մի ամբողջ երկրի ղեկավարի պատասխանն ու գործելակերպը այդպիսին պետք է լինի այն դեպքում, եթե մեղադրանքն անհիմն է…
Պակաս տարակուսանք չի առաջացնում նաև մեր «ժողովրդի» (մի քանի անձանց…) մոտ հանկարծակի բռնկված «պատվասիրության պոռթկումը». «մեր նախագահին վիրավորեցին», «թուրքերը կիմանան»` կխայտառակվենք ևն., թուրքերը (և ոչ միայն նրանք) դա էլ գիտեն,մեր երկրի,ժողովրդի վիճակն էլ գիտեն.այնպես որ պետք չէ շատ անհանգստանալ…
(Թեպետ ես էլ կարծում եմ,որ համընդհանուր տագնապալից խնդիրների շարքում տ. Զարուհին ավելի ճիշտ կլիներ մեր կարծիքով, որ այդ հարցը չառաջադրեր. մանավանդ,որ նա իր սկզբունքայնությամբ, համարձակաբար ժողովրդի շահերի համար պայքարին իր անձնվեր գործելակերպով մեր ժողովրդի արժանավոր դուստրն է (ավելի ճիշտ նման շատ քչերից մեկն այսօր).և ավելորդ խոսակցություններ չպետք է բերեր իր վրա…Ինչ որ է` «Լուն ուղտ չեն դարձնի». իսկ կեղտը, անգամ մաքուր տեղն էլ, փորփրելուց միշտ չէ,որ ոսկի ես գտնում…Երկի’րը պետք է փրկել այս աղետալի վիճակից…, ՀԾՀ. 04.10.2013թ.):