Այսօր «Հայացք» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը՝ անդրադառնալով իրեն՝ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից հեռացնելու՝ Հովիկ Աբրահամյանի կողմից կայացրած որոշմանը, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսպես արձագանքեց. «Սա դեռ նախաձեռնություն է, և այն դեռ պիտի ներկայացվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին: Այնուհետև նոր պատվիրակության կազմը դեռ պիտի հավանություն ստանա ԵԽԽՎ-ի կողմից: Համոզված եմ, որ այս կազմին ԵԽԽՎ-ն կմերժի, քանի որ տեղի է ունեցել կանոնակարգի և համապատասխան բանաձևի խախտում: Այստեղ ընդդիմությունը փոխարինվել է իշխանության հետ, ինչը կոպիտ խախտում է, քանի որ հենց բանաձևի մեջ դա հստակ ասվում է: Ուստի Հովիկ Աբրահամյանի այս նախաձեռնությունը ԵԽԽՎ-ում հաջողություն չի ունենալու, այլ մեր պատվիրակության անդամների և իշխանությունների համար լրացուցիչ խնդիրներ է առաջացնելու»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ